Պատգամավորի թեկնածուների գրանցման հետ կապված հարցերի մասին քննարկումները կարող են առարկայական լինել միայն կենտրոնական հանձնաժողով կուսակցությունների կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացումից հետո: Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի` վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության վերաբերյալ մամուլում ծավալվող քննարկումներին` այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նշվում է, որ ծխախոտի գործածության հետեւանքով ամեն տարի մահանում է վեց միլիոն մարդ: Նրանք հիմնականում զարգացող երկրների բնակիչներ են:
«Հունվարի 11-ին 13:30-ի սահմաններում Երևանի Վարդանանց 28 շենքի բակում հայտնաբերվել է 1998թ-ին ծնված Վահե Մուրադյանի դին: Ըստ դատաբժշկի եզրակացության` երիտասարդը մահացել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածից: Եվս մեկ երիտասարդ էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մանրամասները պարզելու և հանցագործությունը պարզելու ուղղությամբ»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Մեծ Հայկ» տուրիստական ընկերությունը նրանցից մոտ 3000 դոլար է վերցրել՝ տոնական հանգիստը հարևան երկրի բարձրակարգ «Գոլդեն Փելես» հյուրանոցում կազմակերպելու համար, սակայն, գումարը ստանալուց հետո ընկերության տնօրենն անհետացել է:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արթուր Սարկիսովը նոր ակումբ ունի: Արթուր Սարկիսովը հանդես կգա «Ենիսեյ» ակումբում, որի հետ կնքել է 1,5 տարվա պայմանագիր:
Խորհրդարանի առաջիկա ընտրությունների ընթացքում բոլոր տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու և ընտրական գործընթացի օնլայն հեռարձակում ապահովելու համար ստեղծված հանձնաժողովն արդեն մրցույթ է հայտարարել և ընդունվում են առաջարկներ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Եվրոն արժեզրկվել է 2.85 դրամով. 1 եվրոյի փոխարժեքը 510.8 դրամ է։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրամանով Էդուարդ Պետրոսյանը նշանակվել է «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև ՀՀ կառավարության որոշման համապատասխան «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի թա փուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը։
Գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Հրազդան, Եղեգնաձոր և Արտաշատ քաղաքներում:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ վերաբաշխելու իշխանությունների ճյուղերի միջև լիազորությունները։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է gazeta-ն, ասվում է Նազարբաևի պաշտոնական կայքում։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում ծխախոտի տուփերի վրա սարսափեցնող նկարներով և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ զետեղելու որոշման վերաբերյալ:
Լեհատան է ժամանել ևս շուրջ 300 ամերիկացի զինծառայող ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայում դաշինքի ներկայության ուժեղացման շրջանակում, հայտնում է EFE-ն։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի կողմից նվիրաբերված 65 հազար դոլարը կծառայի Լոռու մարզում նոր եւ աշխարհում եզակի Սմարթ կենտրոնի ստեղծմանը:
Մայր բուհում դասերն առկա ուսուցման համակարգի ուսանողների համար սկսվելու են փետրվարի 6-ից, իսկ հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար՝ մարտի 13-ից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 11-ին Երևան քաղաքի երկու բնակչի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են հունվարի 23-ին Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցությունների տեխնիկական դետալները, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Անկարան Մոսկվայից ակնկալում է մեղմացում, այնուհետ վիզային ռեժիմի չեղարկում թուրք քաղաքացիների համար, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրին։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Գավառում 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ.Հարությունյանին:
Վարչապետի խոսնակ Շուշան Սարդարյանն այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ է հրապարակել` նշելով` տեր եւ տիկին Կարապետյանները Մայր աթոռ սուրբ Էջմիածնում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն 180 օտարերկրացի լրագրողի Լեռնային Ղարաբաղ «անօրինական կերպով» այցելության համար ներառել է «սև ցուցակում», հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով հանրապետության ԱԳՆ-ին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին այցելել է Շահումյանի շրջան եւ ծանոթացել այնտեղ կառուցվող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքին:
Դամասկոս նահանգի նահանգապետը հայտարարել է, որ կառավարությունը համաձայնության է եկել ընդդիմության հետ Վադի-Բարադա հովտի տարածքում մասնագետների մատչումի վերաբերյալ վնասված օբյեկտին, որը ջուր էր մատակարարում Սիրիայի մայրաքաղաքին, հայտնում է Reuters-ը։
Թուրքիայի զինված ուժերը Մոսուլը ԴԱԻՇ-ից ազատագրումից հետո կլքեն Իրաքը, ասել է Իրաքում Թուրքիայի դեսպան Հիշամ ալ-Ալավին, հաղորդում է NTV հեռուստաալիքը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելու գործընթացով պայմանավորված փոփոխվել է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների աշխատանքային ծրագրերի և փորձաքննություն անցկացնելու ժամանակացույցը:
Երեւանի Վարդանանց փողոցում քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել։
2016 թվականի նոյեմբերին CNBC հեռուստաալիքը հաղորդել է, որ Բաֆետի կարողությունը 11 միլիարդ դոլարով ավելացել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
Թալիբների և ԴԱԻՇ-ի զինյալների միջև Աֆղանստանում մարտերի մասին տեղեկություններ ավելի վաղ հաղորդվել էին Նանգարհար և Զաբուլ քաղաքներում։
Ես բացառում եմ դա, որովհետև ասացի արդեն, որ մեզ համար կարևոր է ընտրությունների որակը։ Վարչապետի վարկանիշը բավական բարձր է, որպեսզի մենք նաև կարողանանք տեղեկագրի բացակայության դեպքում ընտրել իր համար լավագույն ձևն ու բովանդակությունը՝ օգուտ տալու այն քաղաքական թիմին, որի անդամ է նա դարձել և որն իրեն առաջադրելու է ընտրությունների հաջող ընթացքի և արդյունքի պարագայում նոր վարչապետ։
NCAA-ի հերթական տուրում «Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 74-71 հաշվով առավելության հասավ «Սեյնթ Ջոզեֆս» ակումբի նկատմամբ: