
ԵԱՀԿ գործող նախագահը Լավրովի հետ կքննարկի ԼՂ հակամարտությունը

Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը հունվարի 17-18-ը կայցելի Մոսկվա, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։
Սեբաստիան Կուրցը կհանդիպի իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։
Այցի շրջանակներում քննարկվելու են ռուս-ավստրիական հարաբերությունները, ԵԱՀԿ շրջանակում համագործակցությունը։
Կողմերը ուշադրություն են դարձնելու ահաբեկչության հակազդման խնդիրներին, Սիրիայում իրավիճակին։
Զախարովայի խոսքով՝ հանդիպմանը պլանավորված է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Մերձդնեստրի կարգավորումը, Մերձավոր Արևելքում՝ Եմենում, Լիբիայում ու Եմենում ստեղծված իրավիճակը։