
Սուպերհամակարգիչը կանխատեսել է «Չելսիի» հաղթանակը և «Մանչեսթեր Յունայթեդի» ձախողումն ԱՊԼ-ում

Մոուրինիոյին հաստատ դուր չի գա այս կատակը:
Սալֆորդի համալսարանի գիտնականները ստեղծել են ծրագիր՝ նախատեսված ֆուտբոլային կանխատեսումների համար: SAM (Sports Analytics Machine) հավելվածը հաշվարկել է ԱՊԼ-ի մնացած բոլոր խաղերի արդյունքները և հանգել է այն եզրակացության, որ «Չելսին» կդառնա չեմպիոն: Ներկայիս առաջատարն առաջ կանցնի 2-րդ տեղից 7 միավորով:
Երկրորդ տեղը բաժին կհասնի «Տոտենհեմին», որը 1 միավորով առաջ կանցնի «Լիվերպուլից» և «Մանչեսթեր Սիթիից»: Ինչպես հաղորդում է BBC-ն, 5-րդ և 6-րդ տեղերը կգրավեն «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Չելսին» 20 տուրերից հետո գրավում է առաջին տեղը (49 միավոր):
«Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվում ունենալով 39 միավոր՝ գրավում է 6-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը