Հունվարի 14-ին, ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Քեյ Էֆ Սի» արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Պարզվել է, որ Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes 124» մակնիշի 35UT135 պ/հ ավտոմեքենան (վարորդ Մ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակը. տուժածներ չկան:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Իսպանական Marca-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեծապես նպաստել է, որպեսզի Խամես Ռոդրիգեսը որոշում կայացնի մնալ ակումբում:
25-ամյա տղամարդը պատմել է, որ պլանավորում է դառնալ պրոֆեսիոնալ ռեսթլեր եւ փաուերլիֆթինգի չեմպիոն: «Դա լոկ ժամանակի հարց է»,- նշել է նա:
ԱՄՆ-ի Սքրիփսի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են բջջային ծերացման, իրենց կարծիքով՝ գլխավոր գործոնը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Science հանդեսում, դրա մասին համառոտ հաղորդում է EurekAlert!-ը:
Նուրբ և առատաձեռն մարդ եք։ Վախենում եք միայնությունից, այդ պատճառով էլ գնահատում եք ձեր ընկերներին։ Եթե խնդիրներ են առաջանում, անում եք ամեն ինչ՝ դրանք լուծելու համար։
Կիտրոնն ամրացնում է առողջությունը և կարող է կանխարգելել մի շարք երևույթներ։ Կիտրոնի օգտակարությունը պայմանավորված է վիտամին C-ի, B խմբի վիտամինների, ֆոսֆորի, սպիտակուցի և ածխաջրերի պարունակությամբ։
Մինչև տարբեր մաքրող միջոցներ գնելու համար խանութ վազելը՝ նայեք՝ արդյոք խոհանոցում քացախ ունե՞ք։ Եթե ունեք, ապա խնդիրը կարող եք լուծված համարել։
«Ես ոչ մեկի հետևից չեմ վազում: Ես ուզում եմ հասնել միայն ԱՊԼ-ի գլխավոր տիտղոսին: Դա իմ նպատակն է: Անհատական մրցանակները գալիս են՝ որպես հիմնական նպատակի մասնիկներ: Դա կարծես բոնուս լինի յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար»:
ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշի դուստրերը՝ Բարբարան եւ Ջեննան, նամակ են գրել Բարաք Օբամայի դուստրերին՝ Մալիային եւ Սաշային, որտեղ նրանց խորհուրդներ են տվել Սպիտակ տնից դուրս կյանքի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Time-ը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը միջոցներ է ձեռնարկում անհատ քաղաքացիների և գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացումն ապահովելու և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու ուղղությամբ:
«Կարծում եմ, որ մենք պետք է ավելի ակտիվ լինենք Ռուսաստանի հետ առճակատման հարցում: Ես կարծում եմ, որ ռուսներն իրոք միջամտել են մեր ընտրությունների ընթացքին եւ այդ կերպ ազդել դրանց վրա»,- ասել է Ռայանը: Նա ՌԴ-ի ղեկավարությանը մեղադրել Է այն բանում, որ նա «փորձում Է խանգարել մեր շահերին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հունվարի 15-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի կենտրոնական հանդիպումը կլինի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը:
Եվրոպայի մի շարք թոփ-ակումբներ աչք են դրել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանայի վրա:
Ութ ամսվա դադարից հետո վերագործարկված Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2016 թվականին ուղևարահոսքը կազմել է 12 421 ուղևոր, բեռնափոխադրումը՝ 4,2 տոննա ապրանք: 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևարահոսքը կազմել է 2557 մարդ:
«Մենք պետք է ձգտենք բաց և լայնածավալ բանակցությունների: Երկկողմ հարաբերությունների համատեքստում առանցքային խնդիրներն են՝ անվտանգությունը, միգրացիան և առևտուրը: Մենք երբեք չենք համաձայնվի այնպիսի առաջարկների, որոնք դեմ են մեր երկրի շահերին և մեր ժողովրդի արժանապատվությանը», – ընդգծել է նա:
Արքայական ակումբը մրցում էր «Սևիլիայի» հետ և դժվարին խաղով կարողացավ հաղթանակ տանել:
«Ռեալի» պաշտպան Պեպեն, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է դառնալ ազատ գործակալ, կկնքի նոր պայմանագիր ակումբի հետ: Հաղորդվում է, որ 33-ամյա պորտուգալացին կերկարաձգի պայմանագիրը մինչև 2018թ. հունիս՝ 5 մլն եվրո աշխատավարձով:
«2016 թվականին տեղի ունեցավ Լրագրողների համահայկական 8-րդ համագումարը, որի երկու օրն անցկացվեց Արցախում: Այդ ժամանակ միտք հղացավ սկսել շարժում` հանուն Արցախի: Գաղափարը կոնկրետ ծրագրի տեսք ստացավ և ձևավորվեց «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժումը: Մենք չէինք սպասում, որ շարժումը մեծ արձագանք կգտնի Սփյուռքում, հայկական տարբեր կառույցներում: Ահա այդ մեծ արձագանքն էլ նպաստեց, որ Սփյուռքի նախարարությունը 2017 թվականը հայտարարի Արցախի տարի»,-ասաց Սերժ Սրապիոնյանը:
Դիաբետ։ Սա առաջին և կայուն նախանշաններից մեկն է։ Օրգանիզմը մշտապես փորձում է նորմալացնել շաքարի մակարդակը, ինչը կարող է հանգեցնել ուժերի կորստի։
Բոլոր ֆուտբոլիստների հետ կնքվել են երկարաժամկետ պայմանագրեր: Գործարքի պայմաններն «Արսենալի» պաշտոնական կայքը չի հրապարակում:
Ամերիկացի երգչուհի Մադոննան հայտարարել է, որ մասնակցելու է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կանանց երթին: Այս մասին նա գրել է Twitter-ում:
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով` ՀՀ ոստիկանության պաշտոնյաների առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2017թ.-ի հունվարի 11-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսել է իր ամսվա լավագույն գոլի մրցանակը «Սանդերլենդ»-ի քաղցկեղով հիվանդ երկրպագուի հետ:
Համանախագահները պետք է նկատած լինեն նաեւ, որ մեկը վարժողական ծրագիր իրականացնող հայկական ինքնաթիռ էր ու հայ սպաներ, մյուսը` ներթափանցման գործողություն իրականացնել փորձող ադրբեջանցի դիվերսանտ։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան համեմատել է «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղերի նշանակությունը:
Պետական պարտքը, այսպիսով, տարվա սկզբի համեմատ աճել է 415.8 մլրդ դրամով կամ 828.7 մլն դոլարով
Ի պատասխան galatv.am կայքում վերջերս հրապարակված «Պավել Մանուկյանի հաշմանդամության նպաստի վճարումն Արցախը դադարեցրել է… սլաքներն ուղղում են դեպի Հայաստան» հոդվածի, որտեղ պնդվում է, որ Պավել Մանուկյանի զինվորական հաշմանդամության համար տրվող կենսաթոշակը դադարեցվել է, իրազեկում ենք, որ սույն տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: