Բաժիններ՝

«Մենք ուզում ենք, որպեսզի Մեսսին մնա, բայց ամեն ինչում պետք է առողջ բանականություն լինի». «Բարսելոնայի» գլխավոր տնօրեն

Արգենտինացու վերաստորագրման պատմությունն ավելի հետաքրքիր է դառնում:

«Բարսելոնայի» գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն հանգստացրել է երկրպագուներին, ովքեր անհանգստանում են Մեսսիի նոր պայմանագիր պատճառով, բայց հաղորդել է, որ ակումբը դուրս չի գա բյուջեի սահմաններից:

«Մենք պետք է սառը գլխով մոտենանք Մեսսիի պայմանագրի հարցին: Ակումբը չի կարող աշխատավարձերի վրա ծախսել բյուջեի 70 տոկոսից ավելին, ուստի մենք պետք է անհնարինն անենք: Մենք ուզում ենք, որպեսզի նա ակումբի և աշխարհի պատմության լավագույն ֆուտբոլիստը մնա, բայց ամեն ինչում առողջ բանականություն պետք է լինի»,- հաղորդել է Գրաուն Marca-ին:

Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2018թ. հունիսի 30-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս