Բնական միջոցներով լավացրեք լյարդի աշխատանքը

Լյարդն օրգանիզմի կարևորագույն օրգաններից մեկն է, որը մաքրում է արյունը տոքսիններից և մնացորդներից: Հենց այս պարզ պատճառով էլ չափազանց կարևոր է լյարդի մաքրումն ու դրա բուժումը:  Ձեզ ենք առաջարկում բնական մի քանի դեղամիջոցներ, որոնք կօգնեն մաքրել լյարդն ու կանխարգելել մի շարք առողջական խնդիրներ:

1. Օշինդր. այս բույսի դառնությունն օգնում է նույնիսկ հեպատիտի և խոլեստերինի դեպքում: 2թ/գ չորացրած բույսը թրմեք 1.5 ճ/գ եռացրած ջրով: Օրական 3 անգամ ընդունեք այս խառնուրդը՝ ուտելուց կես ժամ առաջ: Օշինդրով բուժման կուրսը 2-3 շաբաթ է տևում: Այս բույսը լավացնում է մարսողությունն ու օգնում է օրգանիզմից դուրս բերել մի շարք պարազիտներ:

2. Անանուխ. 1 բաժակ եռացրած ջուրն ու 5 գրամ անանուխի տերևները թրմեք 15 րոպե: Ընդունեք թուրմն ամեն օր՝ 3 ժամը մեկ անգամ՝ 1 ճ/գ չափով: Անանուխը նաև հրաշալի է թունավորումների դեպքում, մաքրում է լյարդը տոքսիններից և օգնում է լեղու արտազատմանը:

3. Վաղենակ. այս բույսն արագացնում է լյարդի նյութափոխանակության գործընթացները, լավացնում է սեկրեցիան, խթանում է լեղու արտազատումը: 2 թ/գ վաղենակի ծաղիկները թրմեք 2 ճ/գ եռացրած ջրում 1 ժամ, ապա քամեք: Օրական 4 անգամ խմեք խառնուրդը՝ կես բաժակի չափով:

Կարդացեք նաև

4. Երիցուկ. 1 թ/գ չորացրած երիցուկի վրա 1 բաժակ եռացրած ջուր լցրեք, թողեք թրմվի 20 րոպե: Խառնուրդը քամեք և խմեք առավոտյան և երեկոյան՝ կես բաժակի չափով: Երիցուկն օգնում է լյարդի ցավերի դեպքում, հանգստացնում է սպազմը, հանգստացնում է ամբողջ օրգանիզմը:

Խոտաբույսերը հրաշալի են լյարդի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Եթե զգում եք, որ օրգանիզմում մի բան այն չէ, ապա խմեք այս թուրմերից մեկն ու հանգստացրեք օրգանիզմը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը   

Տեսանյութեր

Լրահոս