Վրացական կողմն ու «Գազպրոմ-էքսպորտը» կազմել են նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կհամագործակցի Business for Business (b4b.am) տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հետ՝ ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացման և գործարար միջավայրի բարելավման նպատակով։
Այսօր՝ հունվարի 11-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային նշանակումներ են կատարվել Հարկադիր կատարման ծառայությունում:
Մոսկվան կարծում է, որ հայտարարությունները, թե Ռուսաստանը կոմպրոմանտ ունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, փորձ է՝ վնասելու երկկողմ հարաբերություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նման պնդումները որակել է որպես «բացարձակ անհեթեթություն»։
Անկարայում կայացել են Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ Մևլյութ Չավուշօղլուի և Միխայիլ Ջանելիձեի բանակցությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Պաշտպանության բանակի 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն, ըստ առանձին մասնագիտական ուղղությունների, հունվարի 9-ից մեկնարկել են տարբեր ուսումնավարժական հավաքներ, որոնց մասնակցում են պահեստազորի սպայական ու շարքային կազմի ներկայացուցիչներ:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով ժամկետային զինծառայող Վարդան Մաթևոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ՌԴ դատախազության կազմավորման 295 ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին:
«Երբ միջոցներդ չի հերիքում, սակայն շուրջ բոլորդ ապրանքներ են, որոշում ես մտնել վարկային կ̶ո̶կ̶ո̶ս̶ի̶ անցքով»
Գերմանական Bild ամսագիրը հրապարակել է «աշխարհի գլխավոր սրիկաների վարկանշային աղյուսակը, որոնք կարող են փչացնել 2017թ.»։
«Ամանորյա ընդմիջումից հետո հաջորդ շաբաթ մենք կտեսնենք նոր զարգացումներ, հայտարարություններ, քաղաքական ուժերը, երեւի թե, կմտնեն այդ քաղաքական պայքարի վերջնական փուլ: Այս պահին ֆորմալ քաղաքական ընդդիմադիր ուժերից չեմ տեսնում ինչ-որ մի ձեւաչափ, որը կարող է լուրջ մրցակցություն ստեղծել: Ամեն դեպքում այս պահին Հայաստանում առկա քաղաքական համակարգում չեմ տեսնում նման նշաններ: Դա, իհարկե, չի նշանակում, թե իրավիճակը չի փոխվելու»:
Թուրքիայի իշխանությունները մտադիր են Սիրիայի հետ սահմանին բետոնե պատ կառուցելուց հետո նմանօրինակ պատ կառուցել նաև Հայաստանի ու Իրանի հետ սահմանին: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Հունվարի 12-ին, 14-16-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետ յանի որոշմամբ՝ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալներ Արեգ Գալստյանը և Իոսիֆ Իսայանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
2016թ. նոյեմբերին Ադրբեջանի բանկերը վաճառել են 171.61 մլն դոլար, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Կենտրոնական բանկին։
2016թ. Ռուսաստանում 40 նավթագազային և 60 օգտակար հանածոների հանքավայրեր են հայտնաբերվել, հայտնել է ՌԴ բնության նախարասր Սերգեյ Դոնսկոյը։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ը։
Նա գտնում է, որ Շտապօգնության ծառայության վարկանիշը բարձրացել է, որովհետև այսօր «շտապօգնության մեքենան հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, դեղորայքով, ու բժիշկները հիմնականում կատարում են իրենց աշխատանքը բավականին պատշաճ»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Նախիջևան, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ալիևի պաշտոնական կայքին։
Հունվարի 11-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի դուռը փակ է, հնարավոր է՝ ներսում հրդեհ է բռնկվել:
ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը Ճապոնիա է ուղարկել նորագույն քիչ նկատելի բազմաֆունկցիոնալ, 5-րդ սերնդի F-35 ռմբակոծիչ-կործանիչներ, հայտնում է Associated Press-ը։
Հունվարի 11-ին, ժամը 12.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Կարմիր բլուր» կայարանի մոտակայքում հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող տարեց կինը պառկած է երկաթգծերի վրա. անհրաժեշտ է օգնություն:
Ջենիֆեր Լոպեսի զարմուհին նշում էր ծննդյան օրը Մադրիդի ակումբներից մեկում: Ռիոսի համար լավագույն նվերը պատրաստել էր Լոպեսը՝ երեկույթին հրավիրելով «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «վհուկների քաղաքական որս» է որակել Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե Ռուսաստանի հատուկ ծառայություններն իբր ունեն նյութեր, որոնք վարկաբեկում են անձամբ միլիարդատիրոջը, տեղեկացնում է BBC-ին:
Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշչիկովսկին ծիծաղելի դրության մեջ է հայտնվել Նյու Յորք այցի ժամանակ, գրում են արևմտյան լրատվամիջոցները։
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը հերքել է մեղադրանքները ԱՄՆ կողմից Թուրքիայի նկատմամբ կիբեր հարձակում իրականացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
«Գազպրոմ»-ը Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց վճարման նոր պայմաններ է առաջարկել Վրաստանին, մանրամասնությունները հայտնի կդառնան այն բանից հետո, երբ հարցը կքննարկվի կառավարության նիստում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախագահ Կախա Կալաձեն, որը հունվարի 10-ին «Գազպրոմ-էքսպորտի» ղեկավարության հետ հերթական հանդիպումն է անցկացրել ռուսական գազի տարանցման հարցի շուրջ:
ԱՄԷ-ից 5 դիվանագետ է դարձել ահաբեկչության զոհ Աֆղանստանի Կանդահար քաղաքում, հայտնում է WAM լրատվական գործակալությունը։
Հունվարի 10-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցի մոտ գազի պայթյուն է տեղի ունեցել. տուժած անձ կա:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 11-ին Թեհրանի ազգային առաջնորդարանում հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քննադատել է Արևմուտքի երկրների դիրքորոշումը ահաբեկչական կառույցների նկատմամբ։