Վուդի Հարելսոնը մարմնավորելու է երիտասարդ Հան Սոլոյի ուսուցչին
Ամերիկացի դերասան Վուդի Հարելսոնը կհայտնվի «Աստղային պատերազմների» նոր սփին-օֆում: Նա մարմնավորվելու է պատանի Հան Սոլոյի ուսուցչին: Այդ մասին հայտնել է NME-ն:
«Միաժամանակ ծիծաղելի և պաթոսային լինելու Հարելսոնի ունակությունն իսկապես բացառիկ է: Նա նաև գերազանց խաղում է սեղանի թենիս»,-նշել են ֆիլմի ռեժիսորներ Ֆիլ Լորդը և Քրիստոֆեր Միլլերը: Ժապավենը նվիրված կլինի Հան Սոլոյի երիտասարդությանը՝ կինոսագայի չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ դրվագներից տիեզերական մագսանենգին: Նոր կինոնկարում գլխավոր գործող անձին կմարմնավորի Օլդեն Էյրենռայքը, որը հայտնի է «Տետրո», «Հիանալի Էակներ» կինոնկարներում խաղացած դերերով, ինչպես նաև Վուդի Ալենի և Քոեն եղբայրների ֆիլմերից: Ժապավենում նաև կհայտնվի Էմիլյա Քլարքը (Դեյեներիս Թարգարիենը՝ «Գահերի խաղը» սերիալում):
Կինոնկարի թողարկումը նշանակված է 2018 թվականի դեկտեմբերին: 55-ամյա Հարելսոնը հայտնի է այնպիսի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են՝ «Զոմբիլենդ», «Ի ծնե մարդասպաններ», «Անպարկեշտ առաջարկություն», «Խաբեության պատրանք» և «Քաղցած խաղեր» ժապավենները: Նա նաև նկարահանվել է «Իսկական դետեկտիվ» սերիալի առաջին եթերաշրջանում: