
«Մենք թրեբլի մասին երազում ենք միայն ազատ ժամանակ». Զինեդին Զիդան

Ֆրանսիացին սթափ մտածողության կոչ է անում:
«Ռեալի» գլխավոր մարզիչը պատմել է սերուցքայինների տիտղոսային հեռանկարների մասին:
«Մենք իսկապես հզոր ենք խաղում, բայց ճիշտ չէ այսքան վաղ մտածել ոսկու մասին: Իհարկե, «Ռեալը» ձգտում է հաղթել բոլոր մրցաշարերում, և թրեբլը մեր նպատակն է, սակայն մենք դրա մասին երազում ենք ազատ ժամանակ: Մնացած ժամանակ մենք պատրաստվում ենք խաղերին»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն:
«Ռեալը» գլխավորում է Իսպանիայի առաջնությունը՝ առաջ անցնելով «Սևիլիայից» 4 միավորով:
Արքայական գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ռեալը» կհանդիպի «Սևիլիային»: Առաջին խաղը «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում հաղթել են մադրիդցիները՝ 3:0 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը