Կոուտինիոն «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ինտերից», 2013թ. հունվարին: Այս ընթացքում նա «կարմիրների» կազմում անցկացրել է 163 հանդիպում և դարձել է 34 գոլի հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում Կոուտինիոն անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում և խփել է 6 գնդակ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական հաստատությունում երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Նախկինում գործող մեխանիզմի համեմատ, երբ որ ներմուծման ժամանակ գանձվում էր ԱԱՀ և հետ էր վերադարձվում որոշակի ժամանակատարությամբ, 2017 թվականի հունվարի 1-ից նման տնտեսվարող սուբյեկտների համար ԱԱՀ-ն չի գանձվելու և չի էլ վերադարձվելու, ինչը ևս լրացուցիչ՝ ժամանակային առումով ֆինանսական միջոցների կենտրոնացման հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտներին»,-նշել է Վախթանգ Միրումյանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հորդանանի թագավոր Աբդուլլա երկրորդը քննարկել են սիրիական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր` հաշվի առնելով Աստանայում տեղի ունեցած հանդիպումը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է թիմի ելույթները Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը շարունակում է իրականացնել ապրիլյան մարտերից հետո նախաձեռնված «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագիրը:
Սուպերմարկետի տեսախցիկը ֆիքսել է գողություն կատարողին:
9 մարդ, ներառյալ ՌԴ-ի 7 քաղաքացի, կանգնել է դատարանի առաջ ինչպես ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորմանն առնչություն ունենալու, այնպես էլ Թուրքիայի տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեղադրանքով, գրում է Hurriyet թերթը։
«Վերջին ամիսներին լայնածավալ աշխատանքներ են տարվել, որպեսզի մրցույթի մասին տեղեկացնենք լուրջ նշանակություն ունեցող ընկերությունների: Մասրիկը միայն առաջին ծրագիրն է, ունենք նմանատիպ ևս 5 ծրագրեր և առաջին մրցույթի հաջողությունից հետո կորոշենք, թե այդ ծրագրերի համար մրցույթները երբ և ինչ ծավալով իրականացնենք»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ մրցույթը արդյունավետ միջոց է Հայաստանում ամենացածր սակագին ստանալու համար:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն առաջադրվել է որպես խաղաղության Նոբելյան մրցանակի ստացման թեկնածու, հայտնում է Le Figaro-ը։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչն ուզում է պատրաստել լավագույնին: Յուրգեն Կլոպը խոստացել է, որ Սթիվեն Ջերարդին կհասցնի մարզչական առավելագույն մակարդակի:
Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ շահերից է բխում Հայաստանի ու Թուրքիայի միջև հաշտ ու կայուն հարաբերությունների հաստատումը: Այս մասին Թիլերսոնն ասել է պետքարտուղարի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` ի պատասխան Կալիֆորնիայից դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերվել են շրջանառության մեջ դրված 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ:
Նշվում է, որ գործող ռազմական ծառայության վերջնաժամկետը գնդապետների և նրանց հասարեցված սպաների տարիքի համար 53-ն է։
Իրանը չի դիտարկի Սիրիայի ընդդիմության պահանջը՝ երկրից դուրս բերել իրանական աշխարհազորայինների ստորաբաժանումները, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին RIA Novosti-ի հետ զրույցում։
Իսկ այն հարցին, թե ինչով է զբաղվում Կարեն Կարապետյանն ազատ ժամանակ, նա նշել է, որ վերջին չորս ամիսներին նա դարձել է շատ անհետաքրքիր մարդ` նույնիսկ գրքեր չի հասցնում կարդալ: «Ինձ մոտ հիմա երկու վիճակ է` կա՛մ աշխատանքի եմ, կա՛մ անկողնում` փորձում եմ քնել: Բայց ես այն կշտկեմ»,- հավելել է Կարապետյանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 100 օրվա գործուն եության ամփոփման ժամանակ մենք ներկայացրել ենք, թե որքան աշխատանք է կատարվել այդ ժամանակահատվածում: Այդ նորմատիվների 9 տոկոսը ուղղված է եղել հակակոռուպցիոն ծրագրերին, մոտ 10 տոկոսը` բիզնես միջավայրի փոփոխությանը: Ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարի մեր ռազմավարությանն է` փոխել այն միջավայրը, որը կարող է կոռուպցիոն ռիսկեր ստեղծել»,-ասել է ՀՀ վարչապետը:
Մոսկվան ուժեղացնում է համագործակցությունը Թուրքիայի, Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների հետ՝ Սիրիայում իրավիճակի կայունացման նպատակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Ես կայացրել եմ իմ կյանքի կարևոր և դժվար որոշումներից մեկը և հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ»:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, այսօր ելույթ ունենալով Պետդումայում, ռուսներին զգուշացրել է բնակչության շրջանում աճող կրթվածության վտանգների մասին։
Արցախում հունվարի 22–ին հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Կարեն Ուլուբաբյանին այսօր՝ հունվարի 25-ին, հուղարկավորել են Արցախի Մարտունի քաղաքի գերեզմանատանը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը կշարունակի ամրացնել Հարավային ռազմական շրջանում զորքերը Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի ու համաշխարհային ահաբեկչության սպառնալիքի պատճառով, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր։
Քուվեյթում մահապատժի են ենթարկել յոթ մարդու, ներառյալ՝ արքայազնի, հայտնում է Reuters-ը։
2010 թվականից իտալացին գլխավորել է ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն և Ուկրաինայի մրցավարական դեպարտամենտը: 2012 թվականին Կոլինան ճանաչվել է վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլային մրցավարը:
Հունվարի 25-ին, գիշերը 03:10-ին, «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել գերդոզավորում ախտորոշումով քաղաքացի: Վերջինս 1994 թվականին ծնված Թագուհի Կ.-ն է:
«Ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցություն հաստատելու հարցում շահագրգռություն է հայտնել շուրջ 50 պետություն»,- ասել է Լավրովը՝ հունվարի 25-ին ՌԴ Պետդումայում ելույթ ունենալով «կառավարական ժամի» ընթացքում:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով՝ ԱՆ վերահսկողական ծառայության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում բացահայտված խախտումների հիմքով ՀՀ ԱՆ դատական ակտերի կատարումն ապահովող ծառայության երկու հարկադիր կատարող ԴԱՀԿԾ պետի ժամանակավոր պաշտոնակար Արմեն Հարությունյանի հրամաններով ենթարկվել են կարգապահական տույժերի:
Հասարակության անտարբերությունը խրախուսանք է հանցագործներին: