
Պաշտոնական. «Լիվերպուլը» երկարաձգեց պայմանագիրը Կոուտինիոյի հետ

«Կարմիրները» նոր համաձայնագիր ստորագրեցին իրենց հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆելիպ Կոուտինիոյի հետ:
24-ամյա բրազիլացին նոր պայմանագիր ստորագրեց, որն ուժի մեջ կմտնի 2017թ. հուլիսի 1-ից: Ըստ Daily Mail-ի տվյալների, պայմանագիրը կգործի մինչև 2022թ. հուլիս, իսկ բրազիլացու աշխատավարձը կկազմի շաբաթական 230 հազար եվրո:
Կոուտինիոն «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ինտերից», 2013թ. հունվարին: Այս ընթացքում նա «կարմիրների» կազմում անցկացրել է 163 հանդիպում և դարձել է 34 գոլի հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում Կոուտինիոն անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում և խփել է 6 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը