Բաժիններ՝

Իրանը հրաժարվել է Սիրիայից դուրս բերել իր աշխարհազորայինների ստորաբաժանումը

Իրանը չի դիտարկի Սիրիայի ընդդիմության պահանջը՝ երկրից դուրս բերել իրանական աշխարհազորայինների ստորաբաժանումները, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին RIA Novosti-ի հետ զրույցում։

Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակության ղեկավար Մոհամմեդ Ալուշը երեքշաբթի Աստանայում բանակցությունների արդյունքով հայտարարել էր, որ ընդդիմությունը չի հանդուրժի Իրանի հետագա դերը Սիրիայի ապագայում։

Պատվիրակության ներկայացուցիչ Ուսամա Աբու Զեյդը պահանջել էր Սիրիայից դուրս բերել բոլոր օտարերկրա զինված խմբավորումները, այդ թվում՝ իրանական։

«Մենք չենք դիտարկի այդ հայտարարությունները և դրանց չենք պատասխանի, քանի որ դրանք մի կողմի թույլ հայտարարություններն են, որոնք իրենց, սիրիացի ժողովրդին ու ողջ Մերձավոր Արևելքը մեկը մյուսի հետևից ներքաշեցին դժբախտության ու վշտի մեջ։

Նրանք խնդրին օբյեկտիվորեն չեն վերաբերվում, խնդրի լուծում են թելադրում մեկուսացված ու անիրական կերպով»,- հայտարարել է Անսարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031