Բաժիններ՝

Թուրքիայում 7 ռուսներ մեղադրվում են ահաբեկչություններ կազմակերպելու մեջ. Hurriyet

9 մարդ, ներառյալ ՌԴ-ի 7 քաղաքացի, կանգնել է դատարանի առաջ ինչպես ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորմանն առնչություն ունենալու, այնպես էլ Թուրքիայի տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեղադրանքով, գրում է Hurriyet թերթը։

Դրա տեղեկություններով՝ կասկածյալները պլանավորում էին հարձակումներ իրականացնել 2016թ. հուլիսին, սակայն հայտնաբերվել էին թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ ահաբեկչությունները նախատեսվում էր իրականացնել ինքնաթիռների մոդելների օգնությամբ, որոնք ի վիճակի են եղել տեղափոխել մինչև 50 կգ պայթուցիկներ։ Դրանք Ստամբուլ էին ուղարկվել Սիրիայի հետ սահմանակից Շանլըուրֆա նահանգից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031