Ժակ Շիրակն առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. Figaro
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն առաջադրվել է որպես խաղաղության Նոբելյան մրցանակի ստացման թեկնածու, հայտնում է Le Figaro-ը։
Դրա տեղեկություններով՝ թղթածրարն ու կից նամակը ներկայացվել են Նոբելյան կոմիտեին հունվարի 23-ին։
Շիրակի թեկնածությունը առաջադրելու առաջարկը արել է նրա վաղեմի ընկերների ու քաղաքական համախոհների խումբը, որոնց թվում՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին նախագահ Բեռնար Ակուայեն, նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը։
Le Figaro-ի տվյալներով՝ նման նախաձեռնության գաղափարը նրանց մոտ ծագել է 2016թ. ամռանը։
Նախաձեռնող խումբն ստեղծել է «Ժակ Շիրակ՝ երկխոսությանն ու խաղաղությանը հավատարիմ քաղաքական գործիչ» ասոցիացիան, որը գլխավորում է հայտնի քաղաքական գործիչ, էկոնոմիկայի նախկին նախարար Տիերիի Բրետոնը։
Շիրակին Նոբելյան մրցանակ տրամադրելու գաղափարի բանաձևն արդեն ստորագրել է 280 պատգամավոր, հիմնականում՝ «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներ։
Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007թթ. (նախագահական երկու ժամկետ): Մինչև Ելիսեյան պալատում հայտնվելը Շիրակը գլխավորել է Փարիզի քաղաքապետարանը (1977-ից):