Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է սկսել Եվրամիությունից դուրս գալու գործընթացը մինչև մարտի վերջը, ինչպես ավելի վաղ պլանավորվել էր, չնայած խորհրդարանի համաձայնության ստացման անհրաժեշտությանը։
Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան Աստանայում հանդիպման արդյունքներով պայմանավորվել են ստեղծել եռակողմ մեխանիզմ, որը հետևելու է Սիրիայում հրադադարի դեպքերին ու հակամարտության մասնակիցների կողմից սադրանքների կանխարգելմանը։
«Շատ կարևոր է երկկողմ համագործակցության հումանիտար ասպեկ տը, մեր քաղաքացիների ուղիղ կապերի ընդլայնումը: Այցի շրջանակում մենք պայմանավորվել ենք, որ մեր երկրի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով, ինչի մասին ստորագրվեց փաստաթուղթ: Դա կամրապնդի այնպիսի կարևոր ոլորտում համագործակցությունը, ինչպիսին հումանիտար փոխգործակցությունն է»,- ասել է Մեդվեդևը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ֆիլարետ Բերիկյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2017 թվականի հունվարի 18-ից մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը ներառյալ գտնվում է արձակուրդում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է նոր Սառը պատերազմ սկսել Չինաստանի հետ, սակայն, ըստ Time-ի, նա հաղթելու քիչ հնարավորություն ունի։
Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել ևս՝ ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է երկկողմ չորս փաստաթուղթ, այդ թվում՝ քաղաքացիների՝ առանց վիզայի փոխադարձ այցերի համաձայնագրում փոփոխությունների մասին:
Սիրիական ճգնաժամի խնդրին նվիրված աշխատանքն Աստանայում ավարտվել է, ընդդիմությունը տվյալ հարցերը կքննարկի Ժնևում փետրվարի 8-ին, RIA Novosti-ին հայտնել է Սիրիայի ընդդիմության պատվիրակության անդամ Հիշամ Մարուան։
Հունվարի 23-ին, ժամը 3.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2001 թ. ծնված Արսեն Կ.-ին:
Իտալացի փրկարարները երկրի Ֆարինդոլա քաղաքում ձնահյուսից տուժած Rigopiano հյուրանոցից դուրս են բերել մի քանի մարմին։ Այսկերպ զոհերի թիվը հասել է 14-ի, հայտնում է Reuters-ը։
Խորվաթիայի խորհրդարանում երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ քաշքշուկ է ծագել, ինչի հետևանքով ընդդիմադիր պատգամավորներ Իվան Պերնարին ու Իվան Սինչիչին նիստերի սրահից ձեռքերի վրա են դուրս բերել։
2016թ. Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերությունում արտադրված արտադրատեսալների ընդհանուր ծավալի 86 %-ը կազմել է պաշտպանկան և հատուկ նշանակության արտադրանքը, 14%-ը՝ քաղաքացիական նշանակության արտադրանքը։
Թուրքիայի կառավարությունը վավերացրել է Ադրբեջանի հետ տեխնիկական համագործակցության մասին արձանագրությունը, հայտնում է թուրքական Resmi Gazete («Պաշտոնական թերթ») կայքը։
ՌԴ Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուգանցևից ստացված տվյալներով հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մոտ արձանագրվել է վիճակի բարելավում։
Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է՝ հայ-ռուսական համագործակցության ակտուալ ուղղությունները քննարկելու համար, և ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ մեր պատվիրակությունը եկել է շատ դրական և գործնական տրամադրվածությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ տիկին Գլեդիս Բերեջիկլյանին:
Այսօր Ստրսաբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում կայացել է ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի նիստը, հայտնում է ԵԽԽՎ կայքը։
ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անվանն առնչվող Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ մասին տեղեկացնում են Միհրան Պողոսյանի գրասենյակից:
Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած միջազգային միջավայրին, չնայած էներգակիրների գների փոփոխությանը, մի շարք այլ տնտեսական իրավիճակներին, մեր առևտրաշրջանառությունը կայուն է, իսկ եթե խոսենք Հայաստանից մեր երկիր արտահանման մասին, արտադրանքի մատակարարմանը, ապա նախորդ տարի տեսանք 70 տոկոսի աճ: Դա, իմ տեսանկյունից, Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու և մեր տնտեսական կապերի ամրապնդման արդյունքում է»,- ասել է Մեդվեդևը՝ ավելացնելով, որ կան նաև մի շարք այլ հարցեր և ներդրումային, և հումանիտար:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ 2017 թվականի հունվարի 19-ի հրամաններով ԴԱՀԿ ծառայության մի շարք ստորաբաժանումների հարկադիր կատարողների նկատմամբ նշանակվել են ծառայողական քննություններ:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրից, Ավստրալիան ձեռնարկում է փորձ՝ փրկելու տարածաշրջանային առևտրային համաձայնագիրը։
Հունվարի 24-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում։
Կրեմլը չի դիտարկում Ռուսաստանի հետ սահմաններին չինական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեղակայումը՝ որպես սպառնալիք։ Այդ մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, հանձնակատարի հետ քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի իրականացման մեխանիզմները: Հանձնակատարը կարևորել է նոր օրենքում առկա դրույթները, որոնք առնչվում են քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը:
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին զուգահեռ շրջանավարտները ստացել են նաև ՀՀ դատախազության ստորոբաժանումներում դատախազի պաշտոնին նշանակման հրամանները:
ՀՀ առևտրային բանկերը հրապարակել են 2016 թվականի չորրորդ եռամսյակի եռամսյակային հաշվետվությունները
Հունվարի 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-29-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել է երկրի վարչապետ Թերեզա Մեյին առանց խորհրդարանի հավանության գործարկել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը փորձել է պարզել, թե որքանով են իրենց կյանքով գոհ անցումային տարածաշրջանի երկրների բնակիչները