Բաժիններ՝

«Չափից դուրս կրթվածությունը հղի է հեղափոխություններով». Ժիրինովսկի

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, այսօր ելույթ ունենալով Պետդումայում, ռուսներին զգուշացրել է բնակչության շրջանում աճող կրթվածության վտանգների մասին։ Նրա ելույթի տեսագրությունը հրապարակվել է Ժիրինովսկու Twitter-յան էջում։

Ժիրինովսկին ընդունել է, որ «կրթությունը շատ կարևոր է», սակայն հայտարարել է, որ որքան կրթված է ժողովուրդը, այնքան արագ կիրականացվեն հեղափոխություններ»։

«Աճող սերունդը ավելի կիրթ է, քան մենք»,- հայտարարել է նա՝ նշելով, թե «բոլոր նարնջագույն հեղափոխությունները իրականացրել է երիտասարդությունը։

Բացի այդ՝ լավ կրթություն ստացած անձինք չեն ցանկանա կատարել սև աշխատանք, իշխանությունները պետք է ավելի շատ ներգաղթյալների հրավիրեն, ու կավելանա հանցավորությունը։

Կրթված մարդիկ, իրենց հերթին, կսկսեն կառավարությունից ավելի մեծ ազատություն պահանջել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031