
«Ես Սթիվեն Ջերարդին կդարձնեմ հրաշալի մարզիչ». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչն ուզում է պատրաստել լավագույնին:
Յուրգեն Կլոպը խոստացել է, որ Սթիվեն Ջերարդին կհասցնի մարզչական առավելագույն մակարդակի:
«Մենք Սթիվենի հետ շատ երկար զրույց ենք ունեցել: Բոլորը գիտեն, որ նա հիասքանչ տղա է, և ինձ համար կարևոր էր իմանալ, թե նա կոնկրետ ինչ է ուզում: Սթիվին ասաց, որ երազում է մարզիչ դառնալ: Դա շատ լավ է:
Իմ կողմից ես խոստացա, որ կանեմ ամեն հնարավոր բան, որ նա դառնա լավագույն մարզիչը, ինչպիսին որ հնարավոր է լինել: Ես պատրաստ եմ և ուզում եմ անել դա»,- հայտարարել է Կլոպը Sky Sports-ի հետ զրույցում:
Սթիվեն Ջերարդը 2017 թվականի հունվարին գլխավորեց «Կարմիրների» ակադեմիան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը