Ռուսաստանն ուժեղացնում է համագործակցությունը Իրանի և Թուրքիայի հետ
Մոսկվան ուժեղացնում է համագործակցությունը Թուրքիայի, Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների հետ՝ Սիրիայում իրավիճակի կայունացման նպատակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Ուժեղացնում ենք համագործակցությունը Թուրքիայի, Իրանի, տարածաշրջանի մյուս երկրների հետ՝ լուծելու սիրիական ճգնաժամի սուր խնդիրը։
Շնորհիվ համաձայնեցված ջանքերի, առաջին հերթին, ռազմական գերատեսչությունների գծով, հաջողվել է ծայրահեղականներից ազատագրել Հալեպը, իսկ հետո հաստատել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմ դեկտեմբերի 29-ին»,- հայտարարել է Լավրովը՝ ելույթ ունենալով Պետդումայում։
Նա նշել է, որ «ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարն անհնար է առանց Մերձավոր Արևելքի կայունության»։