«Հայաստանն ունի կոռուպցիայի դեմ պայքարի հստակ ծրագիր». Կարեն Կարապետյան
«Հայաստանն ունի հստակ ծրագիր, թե ինչ պետք է անի կոռուպցիայի դեմ պայքարում»,- «Միր- 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 100 օրվա գործուն եության ամփոփման ժամանակ մենք ներկայացրել ենք, թե որքան աշխատանք է կատարվել այդ ժամանակահատվածում: Այդ նորմատիվների 9 տոկոսը ուղղված է եղել հակակոռուպցիոն ծրագրերին, մոտ 10 տոկոսը` բիզնես միջավայրի փոփոխությանը: Ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարի մեր ռազմավարությանն է` փոխել այն միջավայրը, որը կարող է կոռուպցիոն ռիսկեր ստեղծել»,-ասել է ՀՀ վարչապետը:
Կարեն Կարապետյանի նշեց, որ կառավարությունը չի առաջարկում ստեղծել հակակոռուպցիոն կազմակերպություն, քանզի փորձը ցույց է տալիս, որ նման կազմակերպություն ստեղծելով կոռուպցիան չի վերանում:
«Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կոռուպցիոն ռիսկերը ուղղակի դառնում են մինիմալ»,- շեշտել է ՀՀ վարչապետը: