Բաժիններ՝

Շոյգուն հանձնարարել է ամրացնել Ռուսաստանի հարավային զորքերը

ՌԴ պաշտպանության նախարարությունը կշարունակի ամրացնել Հարավային ռազմական շրջանում զորքերը Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի ու համաշխարհային ահաբեկչության սպառնալիքի պատճառով, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր։

Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրավիճակը հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ շարունակում է մնալ անկայուն։

«Դրա վրա բացասական ազդեցություն են գործում առաջին հերթին Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակն ու միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը, Հյուսիսային Կովկասի տարածքում խմբավորումները»,- ասել է Շոյգուն ՊՆ կոլեգիայի նիստում։

Այդ պայմաններում, նրա խոսքով, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը՝ կատարելագործել շրջանի զորքերի մարտական կազմը, պայմանագրային զինծառայողների հավաքագրել, զորքերը հագեցնել նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, զարգացնել ենթակառուցվածքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031