«Առանց Սերժ Սարգսյանի Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը չէին հասնի իրենց պաշտոնին». Սուրիկ Խաչատրյան
«Առանց Սերժ Սարգսյանի Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը չէին հասնի իրենց պաշտոնին»,- այդ մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ են իշխանություններից նեղացած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Իրենք Սերժ Սարգսյանից նեղանալու իրավունք չունեն: Սերժ Սարգսյանը յուրաքանչյուրի վրա իր լուման ունի դրած: Առանց նրա իրենք էլ, ես էլ, չէինք հասնի պաշտոնի»:
Անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ առվակների չորանալու մասին, Սուրիկ Խաչատրյանը նշեց. «Դա բնության օրենքն է, որ առվակները գետերից անջատվելով չորանում են: Դա Սերժ Սարգսյանը չի հորինել, դա բնության օրենքն է»: