
«Հայկական ԶՈՒ-երը վերջին շրջանում է՛լ ավելի են կատարելագործել իրենց հնարավորությունները». Լևոն Մնացականյան

Հայկական զինված ուժերը վերջին շրջանում էլ ավելի են կատարելագործել իրենց հնարավորությունները՝ զարգացնելով ուժն ու հզորությունը: Այս մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Անհրաժեշտության դեպքում զինված ուժերում կատարվելու են նաև այլ բնույթի աշխատանքներ, որոնք էլ ավելի կամրապնդեն մեր դիրքերն ու էլ ավելի հակառակորդին կհեռացնեն այսօրվա սահմաններից՝ ապահովելով մեր ժողովրդի խաղաղությունը»,- ասաց Մնացականյանը:
Նա ընդգծեց, որ այս օրերին սահմաններին իրավիճակը հանգիստ է: Հարցին՝ լայնածավալ ռազմական գործողությունների կանխատեսումներ կա՞ն, նա պատասխանեց. «Դեռևս ոչ, բայց մենք մշտապես պետք է պատրաստ լինենք տարբեր գործողությունների»: