
Արթուր Սարկիսովը դարձել է գոլի հեղինակ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արթուր Սարկիսովը գոլի հեղինակ է դարձել ընկերական խաղում:
Ռուսական «Ենիսեյ»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում: Թիմի` Կարագանդայի «Շախտյոր»-ի դեմ ընկերական խաղի ժամանակ Սարկիսովը խփել է «Ենիսեյ»-ի երկրորդ գոլը: Թիմը հաղթել է 3:0 հաշվով:
Արթուր Սարկիսովը աչքի էր ընկել նաև «Ենիսեյ»-ի առաջին խաղում: