«Ցիկլոնի ակտիվ գոտին Հայաստանին կմոտենա գիշերը ժամը 1-ից հետո, այս պահին այն Արևմտյան Հայաստանում է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ինչպես հայտնում են ԿԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-ԵՄ կրթական համագործակցության ծրագրերը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանելով Հովիկ Աբրահամյանի՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ պատասխանին, գրում է. «Եվ այնուամենայնիվ. այս ամենը վկայում է ջուրը փոխելու, կամ, եթե ավելի անկեղծ լինեմ, ջուրը քաշելու անհրաժեշտության մասին»:
Հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը հաստատելուց հետո, ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը մանրամասն ներկայացրել է 2015-2016 թթ. ուսումնական տարում ինստիտուտի գործունեության հաշվետվությունը, որը խորհրդի կողմից գնահատվել է բավարար:
Փետրվարի 2-ին Եվրախորհրդարանը կքվեարկի Վրաստանի քաղաքացիների համար վիզային պահանջների չեղարկման օգտին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Մեր ճանաչված գրողներից մեկը մի առիթով ասաց, որ ինքը գրականության ոլորտում, կարծես թե, բոլոր պարգևները ստացել է, բայց ՀՀ գրողների միության ամենամյա մրցանակ չունի և իրեն վատ է զգում, քանի որ այն շատ կարևոր է: Այս մրցանակը միայն անհատի, գրողի վաստակի գնահատումը չէ: Այն, ընդհանուր առմամբ, ժամանակակից գրականության գործերի գնահատականն է, որով կարելի է բնորոշել գրականության առաջընթացը կամ ետընթացը»,-ասաց Պետրոս Դեմիրճյանը:
Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի հարևանությամբ հասցված ավիահարվածների ու հրետանային գնդակոծությունների հետևանքով սպանվել է 10 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեխա։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով մարդու իրավունքների հարցերով դիտորդական կենտրոնին։
Գերմանիայի ԱԳՆ նոր ղեկավար Զիգմար Գաբրիելը, որը այսօր ստանձնում է իր պաշտոնը, վաղը կուղևորվի Փարիզ։ Դա կլինի նորանշանակ նախարարի առաջին օտարերկրյա ուղևորությունը նոր պաշտոնում, որի ընթացքում նա իր ֆրանսիացի գործընկերոջ հետ կքննարկի Ուկրաինայի հարցն ու այլ միջազգային թեմաներ։
ԴԱԻՇ-ի զինյալներն այրում են Մոսուլի մերձակայքում նավթի պահեստները ու այրում են նավթահորերը։ Տեսանյութը դեպքի վայրից հրապարակել է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը։
Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը:
Թուրքիայի իշխանությունները մեղադրել են Հունաստանին ահաբեկչության դեմ պայքարելու ցանկություն չունենալու մեջ։ Անկարայում քաղաքականապես մոտիվացված են համարում Հունաստանի դատարանի՝ թուրք 8 զինծառայողներին Թուրքիային չարտահանձնելու մասին որոշումը, որոնք Հունաստան էին փախել 2016թ. հուլիսին։
«Գազպրոմ-էքսպորտի» հետ Հայաստանի գազի տարանցման վերաբերյալ վերջին համաձայնագիրը «պարտություն» կարելի է որակել տնտեսական տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում։
«Զվարթնոց» օդանավակայանը շարունակում է աշխատել բնական հունով: Հանրապետությունում եղանակային անբարենպաստ պայմանները չեն ազդել չվերթների ժամանակին իրականացման վրա:
Ռուսաստանի Պետդուման երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը չեղարկել է ընտանիքում ծեծի համար սահմանված պատասխանատվությունը։
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ազատել է արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնից եւ նրա լիազորությունները հանձնել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ եւ երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Զիգմար Գաբրիելին: Արարողությունը տեղի է ունեցել ԳՖՀ-ի նախագահի նստավայրում՝ Բելվյու դղյակում:
Հունվարի 28-29-ը, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում, 30-31-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Ժնևում սիրիական հարցով բանակցությունները փետրվարի 8-ից տեղափոխվել են այդ ամսվա վերջ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 13.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունաստանը կողմ է հանդես գալիս Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև ուղիղ երկխոսությանը և խոստանում է այդ գիծը առաջ տանել ԵՄ-ում, բացի այդ, առաջարկում է ստեղծել ԵՏՄ-Հունաստան տնտեսական խորհուրդ և հրավիրել բիզնես-համաժողով, որը կարող է կայանալ աշնանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հրաժարվել է ընդունել Անգլիական լիգայի գավաթի պատասխան կիսաեզրափակիչ խաղում «Հալ Սիթիից» կրած պարտությունը (1:2, առաջին խաղը՝ 2:0):
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի երգչուհի Մադոննային զզվելի է անվանել, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հունվարի 27-ին դառնում է 78 տարեկան:
Վախի բացակայությունը չէ արիությունը, այն սեփական վախին դիմակայելն է: Ուրեմն արիություն ու անսասան նվաճումներ Քե՛զ, հայրենապա՛հ Հայոց Ազգային Բանակ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի հանդիպումները, հայտարարել է, թե այդ հանդիպումների՝ հասարակության համար բաց հատվածների վերաբերյալ մամուլի հաղորդագրություն ՌԴ ԱԳՆ-ն տարածել է։
«2015թ. ընթացքում վերադարձվել է շուրջ 274 մլն դրամ գումար, մասնակից անձինք եղել են 560-ը: 2016թ. ընթացքում վերադարձվել է 1 մլրդ 350 մլն դրամի չափով եկամտային հարկի գումար` արդեն 1276 մասնակիցների: 2017թ. հունվարի 25-ի դրությամբ պետբյուջեից վերադարձված եկամտային հարկի ընդհանուր գումարը կազմել է 1 մլրդ 624 մլն դրամ»,- նշել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում հունվարի 26-ին ՊՆ N զորամասի տարածքում հանկարծամահ եղած ժամկետային զինծառայող Սարգիս Սամվելի Ափինյանի (ծնվ. 1998թ., Արմավիրի զ/կ) ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը հետաձգվել է:
Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանն անհանգստացած է լատինաամերիկյան երկրների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրատնտեսական քաղաքականությունից, գրում է արգենտինական Clarin պարբերականը։