Բաժիններ՝

Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավոր է ձերբակալվել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Հյուդա Քայան ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ձերբակալման պատճառը նրա դեմ տարվող հետաքննությունն է: Ձերբակալված լրագրողը տեղափոխվել է Աֆյոնքարահիսարի ոստիկանական վարչություն:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 11-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները:

Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031