
Իրաքի հյուսիսում պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել

Առնվազն երեք մարդ մահացել է, իսկ վեցը` վիրավորվել Իրաքի հյուսիսում որոտացած պայթյունի հետևանքով: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է As Sumaria հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով` ճանապարհահատվածի մոտ տեղադրված պայթուցիկը գործի է դրվել այն ժամանակ, երբ խաղաղ բնակիչները փորձել են լքել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքները: