
«Ամեն մեկն ինքն է ընտրում իր ճանապարհը». Տարոն Մարգարյանը՝ Հովիկ Աբրահամյանի մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Հանրապետական կուսակցությունից ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալուն, նշեց, որ յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճանապարհը: «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը, պատասխանելով հարցին՝ ինչպես է գնահատում այն, որ ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից մեկը լքել է կուսակցությունը, նշեց. «ՀՀԿ-ում շատ կարկառուն անձինք կան, և ամեն մեկն ինքն է ընտրում իր ճանապարհը»: