Բաժիններ՝

«Փորձում եմ թիմին իմ հետևից տանել». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պատասխանել ռուսաստանյան «Матч ТВ»-ի հարցերին:

 -«Լեսթեր Սիթի»-ի դեմ խաղում կարծես հե՞շտ հաղթանակ տոնեցիք:

-Միշտ այդպես է թվում, բայց այն հեշտ չէր: Մինչև իմ գոլ խփելը, մենք դժվարություններ ունեինք: Օրինակ` չէինք կարողանում դուրս գալ պաշտպանությունից: Երբ փոխվեց խաղի համակարգը, ամեն ինչ նորմալացավ: Փառք Աստծո, որ գոլ խփեցինք մինչև ընդմիջման գնալը, և դա հեշտացրեց մեր գործը:

-Խաղը սկսեցիք ձախից, այնուհետև տեղափոխվեցիք կենտրոն: Ինչու՞:

Կարդացեք նաև

-Դա ծրագրավորված էր: Մենք սկսեցինք խաղալ 4-4-2 մարտավարությամբ, իսկ հետո փոխեցինք 4-2-3-1-ի: Խաղի ընթացքում մարզիչն ինձ հուշեց, որ պետք է խաղամ կենտրոնում: Ես տեղափոխվեցի և արեցի այն, ինչ պահանջվում էր:

-Նկարագրեք, խնդրում եմ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղաոճը Մոուրինյոի գլխավորությամբ:

-Թիմը հիմա առավել ազատ է խաղում: Ես այդքան էլ չէի հետևում թիմի խաղերին վերջին 2-3 տարիներին, բայց կարող եմ վստահաբար ասել, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վստահ է իր ուժերի վրա: Մենք լավ փոխանցումներ ենք կատարում, գիտենք ինչպես հարձակվել և ինչպես պաշտպավել: Մենք պայքարում ենք մինչև վերջ և արդեն ցույց ենք տվել, որ կարող ենք գոլի հեղինակ դառնալ վերջին րոպեներին: Իհարկե, դա լավ տարբերակ չէ, սակայն ցույց է տալիս, որ մենք չենք կորցնում կենտրոնացումը և հույսը: 

-Դուք դարձել եք և՛ գոլի, և՛ գոլային փոխանցման հեղինակ, ո՞րն է առավել հաճելի:     

-Հաճելի է և՛ գոլ խփել, և՛ գոլային փոխանցման հեղինակ դառնալ, բայց առավել հաճելի է հաղթանակ տոնել: Մեզ հիմա հաղթանակ է պետք, որ կարողանանք առավել մոտենալ լավագույն քառյակին:

– Խաղադաշտում Զլատանը և Պոգբան կան, բայց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջատարը դառնում եք դուք: Ինչպիսի՞ տպավորություն ունեք:

– Ես անում եմ իմ աշխատանքը, ջանում եմ անել ամեն բան, ինչ կապված է ինձ հետ: Օրինակ` փորձում եմ թիմին իմ հետևից տանել: Բայց կարևոր չէ, թե ով է թիմին տանում իր հետևից, կարևորն այն է, որ արդյունք լինի: 

-Ի՞նչ զգացիք, երբ ամբողջ տրիբունան քո անունն էր տալիս:

Ինձ շատ հաճելի է, դա ինձ նոր ոգևորություն է տալիս առավել լավ խաղալու և թիմի համար ավելին անելու համար:

-Հոգեբանորեն որքա՞ն դժվար է 6-րդ տեղում լինելով՝ հետապնդել առաջատար ակումբներին:

-Բոլորը գիտեն, որ 6-րդ տեղում ենք, մենք պայքարում ենք, հաղթում ենք, իսկ մարդիկ գիտեն, որ թիկունքում մեկը կա, այդ իսկ պատճառով լարված են: Մենք հետապնդում ենք նրանց և ի վերջո կհասնենք նրանց հետևից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս