Ռուսական «Ռոսնեֆտ» պետական ընկերությունը և Իրաքյան Քրդստանի կառավարությունը Լոնդոնում IP Week համաժողովի շրջանակներում ստորագրել են համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ածխաջրածինների հետախուզության, արդյունահանման, ենթակառուցվածքների, լոգիստիկայի ու թրեյդինգի ոլորտում։
5 երիտասարդ է կալանավորվել Լոնդոնում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով, հայտարարել է քաղաքի ոստիկանությունը։ Փետրվարի 21-ի վաղ առավոտյան խուզարկություններ են անցկացվել Լոնդոնի չորս հասցեներում։
Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի 40-ամյա մի բնակիչ, որը կասկածվում է Վլադիմիրի մարզային կենտրոնի տարածքում կեղծ դրամների իրացման մեջ, հայտնել է ՌԴ ՆԳՆ Վլադիմիր քաղաքի վարչության մամուլի ծառայությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանին վերանայել տարածաշրջանային քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken լրատվամիջոցը:
Փետրվարի 21-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 12-րդ փողոցի տներից մեկին հարակից շինության ծածկը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարար Ջոն Քելին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը շուտով կստորագրի մահմեդական 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ-ը արգելման մասին ավելի մեղմացված հրամանագիր:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
«Չնայած «Օհանյան» դաշինքի անդամ, «Համախմբման» նախագահ Վարդան Օսկանյանի տղայի ձերբակալությանն ու մամուլում տարածված տեղեկություններին, թե «Օհանյան» դաշինքի հետ կապված հնարավոր է քրգործ հարուցվի, Վարդանանց փողոցում գտնվող «Օհանյան» դաշինքի շտաբում երեկ «Փաստին» ասացին, որ իրավապահների կողմից իրենց հանդեպ հետաքրքրություն ու հետապնդում այս պահին չկա:
«Արցախի սահմանադրական հանրաքվեն լիովին համապատասխանում էր միջազգային ստանդարտներին»,- ամփոփելով քվեարկության ընթացքում դիտորդական առաքելության նախնական արդյունքները՝ այսօր ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան։
«Ստավրոպոլ» միջազգային օդանավակայանը 2017թ. պլանավորում է 4 նոր չվերթ գործարկել, այդ թվում՝ Երևան։ Այս մասին, ինչպես հայտնում է Rusarminfo-ն, փետրվարի 20-ին հայտնել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ապալկովը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը 2017 թվականի փետրվարի 23-24-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան:
Ուշադրություն. որորնվում է 2015թ.-ից անհետ կորած լունակարում պատկերված տղամարդը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց հավաքի ներկաների բազմաթիվ հարցերին:
Փետրվարի 20-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի ճակատային շրջանի աջ կեսի սալջարդ, ենթամաշկային հեմատոմա, աջ դաստակի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 58-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը Rusarminfo-ի հետ զրույցում մեկնաբանել է ռուսական «Էքսպրես» թերթին տված հարցազրույցից հետո իր շուրջ ծագած աղմուկը, որտեղ անդրադարձել էր հոր հետ հարաբերություններին ու Հայաստանի և Ադրբեջանի խնդիրներին։
«Դա չի խանգարում նրանց ակտիվ մասնակցել ընտրություններին և ողջ աշխարհին դեմ դուրս գալ։ Արցախի ժողովուրդն ասել է «այո», ասել է «այո» բավականն հիմնավոր: Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը հաշվի կառնի, որ այս երկրում մարդիկ ազատ են իրենց ընտրությունը կատարելու հարցում, և միևնույն ժամանակ դա այդպես չէ այստեղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող պետությունում»,- ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վարորդը նույն օրը, ժամը 16.30-ին, ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ-Լաիբին ու Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն ստորագրել են իրաքյան հանքավայրերից նավթի արտահանման համար գազատարի շինարարության հնարավորությունների ուսումնասիրման փոխըմբռնման մասին հուշագիր, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նավթի նախարարությանը։
Իրանի իշխանությունները հարևան Իրաքին մեղադրել են ավազամրրիկի հետևանքների մեջ, որը երկրի հարավային նահանգում հանգեցրել է ջրի և էլեկտրականության լայնամասշտաբ անջատումների, ինչն իր հերթին դարձել է բողոքի պատճառ իրանական բնակչության շրջանում, գրում է Associated Press-ը։
Կիմ Հան Սոլը ճանաչել է հորը: Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպանությունը պահանջում է հանձնել նրա դին: Սակայն այդ երկրի իշխանություններն արդեն հայտարարել են, որ այն կհանձնվի մերձավոր հարազատներին: Երկու երկրների միջեւ ծագած վեճի պատճառով Փենյանում Մալայզիայի դեսպանը հետ է կանչվել հայրենիք:
Ռուսաստանը չի քննարկում Ադրբեջանով Իրան գազի սվոփային մատակարարումները, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։
Մալայզիայում անցած շաբաթ մահացած Կիմ Չեմ Նամն իշխանությամբ չէր հետաքրքրվում եւ խելացնոր (պարանոյիկ) էր: Այս մասին The Guardian-ին պատմել է նրա մանկության ընկերը՝ Էնթոնի Սահակյանը:
Beechcraft King Air 200 ոչ մեծ տուրբապտուտակավոր ինքնաթիռն աղետի է ենթարկվել Էսենդոն օդանավակայանից ոչ հեռու, որը գտնվում է Մելբուռնի արվարձանում։
«Հյուսիս-Հարավ»-ի ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան էներգամիջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2017թ. երկրորդ կեսին, լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Պաշտոնական Թեհրանը դեսպան Ռըզա Հաքան Թեքինին իր խիստ դիտողություններն է արել` կապված Բահրեյնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մյունխենում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունների հետ:
Կարծում եմ, որ իմ այդ քայլը չափազանց կանխատեսելի էր, քանի որ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկը ստացել էի ՀՀ նախագահից, որը ՀՀԿ ղեկավարն է: Որեւէ մեկը չի կարող վիճել այն թեզի հետ, որ վարչապետը չի կարող աշխատել՝ քաղաքական հենարան չունենալով: Այս պարագայում ի՞նչ պետք է անի վարչապետը, որին առաջադրել են երկրի նախագահն ու կուսակցությունը: Նոր կուսակցություն հիմնի՞: Ես կարծում եմ, որ նման քայլի անհրաժեշտություն չկա:
Ստամբուլի սրճարաններից մեկում հրաձգության հետևանքով տուժել է 5 մարդ, հայտնում է Mirror պարբերականը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել՝ կապված միջազգային կազվակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան հետ, հայտնում է RIA Novosti-ն։
Փետրվարի 20-ին, ժամը 23:08-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Քառասունամյակ» կոչվող հուշարձանի մոտակայքում «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել մոտակա ձորակից, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Ապրիլյան պատերազմի հերոս, ապրիլի 26-ին Մարտակերտում զոհված ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է: Տիգրանի եղբայրը՝ Տարոն Պողոսյանը, ասում է, որ այս ամիսների ընթացքում շարունակել է ապրել՝ գիտակցելով մի բան. նա հերոսի եղբայր է: Հենց այդ միտքն է ապրեցրել ու ստիպել առաջ նայել: