
Անհայտ ավտոմեքենայի վարորդը Գորիսում վրաերթի է ենթարկել տղամարդու

Փետրվարի 20-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի ճակատային շրջանի աջ կեսի սալջարդ, ենթամաշկային հեմատոմա, աջ դաստակի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 58-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, «ԿամԱԶ 4310» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիսի Մաշտոցի և Ավանգարդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն, ցույց տվել առաջին բուժօգնություն, պատահական ավտոմեքենայով ուղարկել է հիվանդանոց և հեռացել դեպքի վայրից:
Վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն: