Բաժիններ՝

Յանա Եգորյանը հերքել է, թե «թքած ունի Հայաստանի և Ադրբեջանի բարձր մակարդակի խնդիրներ վրա»

Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը Rusarminfo-ի հետ զրույցում մեկնաբանել է ռուսական «Էքսպրես» թերթին տված հարցազրույցից հետո իր շուրջ ծագած աղմուկը, որտեղ անդրադարձել էր հոր հետ հարաբերություններին ու Հայաստանի և Ադրբեջանի խնդիրներին։

«Ես չեմ ասել, թե թքած ունեմ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ բարձր մակարդակի ինչ-որ խնդիրներ ունի,- ասել է Յանա Եգորյանը։

Ավելի վաղ մարզուհին իր Instagram-ում մեկնաբանել էր նույն հարցազրույցի մյուս հատվածը, որը վերաբերել էր իր անձնական կյանքին և Մարատ Սաֆինի հետ ռոմանտիկ հարաբերություններին։

Հրապարակման մեջ Եգորյանը գրել էր, որ հույս ունի, թե այլևս երբեք չի հանդիպի այդ լրագրողի հետ, հակառակ դեպքում իր «սուսերը կարող է կեղտոտվել»։

Փետրվարի 17-ին թերթը հրապարակել էր հարցազրույց Եգորյանի հետ, որտեղ մարզուհուն վերագրվել էր հետևյալ արտահայտությունը. «Մենք ապրում ենք այնպիսի սոցիումում, երբ մարդիկ սովոր են հոտային զգացումին։ Ես գիտեմ դեպքեր, երբ հարևան երկրների սուսերամարտիկները երկար տարիներ ընկերություն են արել, իսկ հիմա միմյանց ատում են։ Դա հիմարություն է։

Ամեն ինչ վճռում են քաղաքական գործիչներն այնտեղ՝ վերևում, իսկ տառապում են հասարակ մարդիկ։

Ես ազգությամբ հայ եմ։ Այնպես է ստացվել, որ բազմաթիվ ընկերներ ունեմ Ադրբեջանից։ Եվ ես թքած ունեմ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ բարձր մակարդակի ինչ-որ խնդիրներ ունի։ Ում հետ ցանկանում եմ, նրա հետ էլ ընկերություն եմ անում»։

Նրա խոսքերը բուռն քննարկումներ էին առաջացրել սոցցանցերում։ Բազմաթիվ հայ օգտատերեր նրան մեղադրել էին դավաճանության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս