Փետրվարի 21-ին, ժամը 16:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի տանիքում կառուցված ձեղնահարկը փլուզվել է, առկա է տան հիմնապատերի թուլացման վտանգ. տուժածներ չկան:
«Մանչեսթեր Սիթիի» մարզիչը կանխագուշակում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մոնակոյի» դեմ կայանալիք խաղի հնարավոր հետևանքները:
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության գծով խորհրդական, քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին և հրապարակախոս Փոլ Վասերմանը The New York Times-ի համար գրված սյունակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ են տալիս արագ կողմնորոշվել արտաքին քաղաքական դոկտրինի հարցում, որը կապահովեր ԱՄՆ-ի գերիշխող դիրքը։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Բլեքբերն Ռովերսի» դեմ խաղում իր խփած գոլի և Հենրիխ Մխիթարյանի կատարած փոխանցման մասին:
Փետրվարի 21-ին, ժամը 15:18-ին տեղեկություն է ստացվել, որ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարահի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերի իր միկրոբլոգում գրում է. «Բռնապետության ողջ հմայքն ու իմաստությունը. Չափազանց կանխատեսելի է»:
Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Եվրամիության խնդիրներից մեկն անվանել է Դոնալդ Թրամփի նախագահությունը։
Իրանի ագրեսիվ քաղաքականության շարունակությունը անընդունելի է և հետևանքներ կունենա, հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Չնայած իսլամական երկրների միջև տարբերություններին, պաղեստինյան խնդիրը կարող է և պետք է դառնա միասնության առանցք բոլոր իսլամական երկիրների համար, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Սաուդյան Արաբիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-ին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Սիրիայում՝ այնտեղ ուղարկելով հատուկ նշանակության ջոկատներ։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը գերմանական Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում։
Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր երեկ գիշեր ղարաբաղյան ուժերը կրակահերթեր են արձակել Ակնայի շրջանի Այաղ Քերվենդ գյուղի հովիվների ուղղությամբ, հերթական ապատեղեկատվություն է:
Փետրվարի 22-ին, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի եւ Լիբանանի գերագույն մուֆթիի հանդիպումը չեղյալ է հայտարարվել այն բանից հետո, երբ լե Պենը հրաժարվել է հանդիպմանը ներկայանալ գլխաշորով:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների խումբն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ստացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից»,- այսօրվա ասուլիսում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսոնը: «Մենք այստեղ աշխատելու հրավեր ստացել ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, որը գործել է երկրի կառավարության անունից»,- նշեց Յ. Պետերսոնը:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնաբանել է իր բրիտանացի գործընկերոջ՝ Մայքլ Ֆելլոնի հայտարարությունն այն մասին, որ Արևմուտքը չի ցանկանում, որ «արջն իր թաթերը մտցնի Լիբիա»։
ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման (բակալավրի կրթական աստիճանի համար) քննություններին մասնակցելու նպատակով 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն:
2017թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ը 7 հազար ընտրող փոխել է հաշվառման վայրը։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ համապատասխան հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն:
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի դիտորդական առաքելությունը Արցախում անցկացված հանրաքվեն գնահատում է օրինակելի և միջազգային չափանիշներին համապատասխանող: Ստեփանակերտում հրավիրված ասուլիսում Եվրոպայի Հայ դատի դիտորդական հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը նշեց, որ հանրաքվեն անցկացվել է պրոֆեսիոնալ և թափանցիկ:
Խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակված զեկույցում նշվում է, որ 2012-2016թթ. Բելառուսը զբաղեցրել է սպառազինությունների հիմնական տեսակներ արտահանող խոշորագույն երկրների թոփ-25-յակի 18-րդ հորիզոնականը։
Մոտ 7 հազար բրիտանացի բողոքի ակցիա է անցկացրել երկրի խորհրդարանի շենքի առաջ փետրվարի 20-ի երեկոյան՝ ընդդեմ բանաձևի մերժման, որը առաջարկում է արգելք սահմանել Մեծ Բրիտանիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
ՀՀ առողջապահության նախարարությունը շուկայում կեղծ դեղեր է հայտնաբերել: Երեւանի, Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի դեղատներում հայտնաբերվել են կեղծ լինելու առումով կասկած հարուցող եւ չդրոշմապիտակավորված Պրեստանս 5մգ/10մգ եւ Ցեֆտրիաքսոն-Աստերիա 1գր դեղերը: Պրեստան սը ճնշումը կարգավորող, իսկ Ցեֆտրիաքսոն-Աստերիան հակաբիոտիկ է:
Արցախի հանրաքվեին միջազգային բազմաթիվ դիտորդների առկայությունը վկայում է, որ Ադրբեջանի սև ցուցակները ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ: Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։
Կանադան ուժեղացնում է հսկողությունը ԱՄՆ-ի հետ սահմանին իր Քվեբեկ նահանգում սահմանը պոտենցյալ փախստականների կողմից անօրինական կերպով հատելու հաճախացող դեպքերի հետևանքով։ Այս մասին հայտնել է կանադական խոշորագույն Toronto Star թերթը։
Թուրքիայի դատական համակարգում կարգավորող մարմինը աշխատանքից հեռացրել է ևս 227 դատավորի և դատախազի, որոնք կասկածվում են իսլամիստ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։
ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն ամփոփել է հանրաքվեի նախնական արդյունքները:
Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների փաստաթղթերով Բելառուս մուտք գործելն անհնար է, հայտնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Փետրվարի 21-ին, ժամը 11:13-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Արցախյան փողոցի թիվ 27 հասցեում հրդեհ է բռնկվել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին անվանել է «ամենաականավոր դիվանագետներից մեկը»։
Ադրբեջանի նոր Սահմանադրության համաձայն՝ առաջին փոխնախագահը ստանձնում է պետության ղեկավարի պարտականությունները, եթե վերջինս դրանք ի վիճակի չէ կատարել։