Եվրամիության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը կընդլայնի հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով նոր գլոբալ քաղաքական շահը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:
Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորության տակ ստորագրել են հետեւյալ 26 պատգամավորները։
Նոր Նորքի 4-րդ, 5-րդ զանգվածների տրանսպորտային սպասարկումը բարելավելու և, մասնավորապես, զանգվածների կապը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հետ ապահովելու նպատակով ավտոբուսային հ.15 երթուղու ուղեգիծը Նոր Նորքի 6-րդ զանգվածի վերջնակետից Միկոյան-Գալշոյան-Գյուլիքեխվյան-Բակունցի-Ա.Հովհաննիսյան փողոցներով երկարաձգվել է մինչև Նոր Նորքի 4-րդ զանգված՝ «Սիգարոն» գործարանի մոտ։
«Վերգետնյա հեռարձակման ժամանակ, երբ ինչ-որ մի պահի սկսվում է գովազդը, քաղաքացին վերցում է վահանակը և փոխում է ալիքը: Ինտերնետայինի դեպքում, երբ ինչ-որ վիդեո եք դիտում, ապա ստիպված 10 վայրկյան սպասում եք, գովազդը` նայում, նոր սեղմում եք գովազդի անջատման կոճակը: Ստացվում է գովազդատուն հասավ իր նպատակին` այն հասցնելով հանրությանը»,- ասաց Գրիգոր Ամալյանը:
Երեւանում կախվելու միջոցով 25-ամյա աղջիկն ինքնասպանություն է գործել:
«Մենք գնահատում ենք ԵՄ անդամ երկրների ու Եվրախորհրդարանի ներկայացուցիչների միասնական աջակցությունը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին։ Նրա խոսքով՝ առանց վիզային ռեժիմը զգալի առաջընթաց է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին, ինչը երկիրն ավելի կմոտեցնի ԵՄ-ին։
Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրեց իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանը:
Այսօրվա հանդիպման կենտրոնական թեման ՀայաստանԵվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրն է: Այսօր գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ադրբեջանի մասնաբաժինը Թուրքիայի գազի ընդհանուր ներկրման մեջ 2016թ. կազմել է 13.98 տոկոս։ Թուրքիան գազ է ներկրում Հարավկովկասյան գազատարով («Բաքու-Թբիլիսի-Էրզրում»)։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կապերի մասին հրապարակումները որոշվել է հերքել ամենաբարձր մակարդակով։ Այսպես, անցած շաբաթ ԶԼՄ-ներին Սպիտակ տան խնդրանքով դիմել էին կոնգրեսականներ ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։
Տեղեկացնենք, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը:
«Եթե մենք մոտ ապագայում չունենանք մի վիճակ, երբ Եվրախորհրդարանն Ադրբեջանի պատգամավորներին մատով ցույց տա, ուրեմն մենք կարող ենք հերթական անգամ արձանագրել, որ մեր խորհրդարանական դիվանագիտությունը շատ լուրջ կաղում է և չի կարողանում իր առջև դրված խնդիրները լուծել»։
Այսօր Շիրակի մարզի ԵԿՄ կառույցից 20 փորձառու ազատամարտիկներ մեկնեցին Արցախ՝ առաջնագծում հայ զինվորների կողքին կանգնելու։
Ռուսաստանին հաջողվել է հաղթահարել ճգնաժամը, որը առաջացել էր համասշխարհային տնտեսությունում խնդիրների պատճառով, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Հանրապետության Նախագահն այսօր առավոտյան Բրյուսելի ԵԺԿ կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:
«Կարնեգի» հիմնադրամի հարավկովկասյան հարցերով փորձագետ, քաղաքագետ Թոմաս դե Վաալը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական խոշորամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը բարձր է մնում։
Մոսկվայում մարտի 9-10-ը տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:
Այս ամենը վառ ապացույց է, որ Ալիևը արագ տեմպերով ճանապարհ է հարթում իր 19-ամյա որդու համար, և Մեհրիբան Ալիևան նախագահի պաշտոնի հորից որդուն փոխանցելու ճանապարհին ամենավստահելի խողովակն է հանդիսանում:
Թուրքիան կավարտի Սիրիայում իր գործողությունը միայն Մանբիջ քաղաքը ազատագրելուց հետո։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը «Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններ՝ լարվածության շրջանից համագործակցության ամրապնդում» համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել է թուրքական Sabah թերթի և Թուրքիայի կառավարության կողմից։
Փետրվարի 25-ի, լույս 26-ի գիշերը Մերձմոսկվայի Դոլգոպրուդնի քաղաքում Հայաստանի 35-ամյա քաղաքացի է գնդակահարվել, հայտնում է 360tv.ru-ն։
Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Բելառուսի դեմ զենքի էմբարգոյի գործողությունը, ասվում է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ։
Եվրամիության խորհուրդն այսօր որոշում կայացրեց Վրաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզային ռեժիմի հաստատման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության խորհուրդը։
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ամենաթեժ պայքարը սպասվում է տարածքային կամ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջև։ Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ իրար դեմ են մրցելու նաև կամ գուցե, առաջին հերթին, նույն քաղաքական ուժի կողմից առաջադրված թեկնածուները։ Իշխանությանը ներկայացվող քննադատություններից մեկն այն է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են, այսպես կոչված, օդիոզ թեկնածուներ։ Նրանցից մեկն էլ համարվում է ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, նույն ինքը՝ օֆշորային հայտնի սկանդալային պատմության մեջ ներգրավված նախկին պաշտոնյան, ով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում։
ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին։
Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը խոսք անգամ չի եղել աբխազական երկաթուղու բացման մասին։
Մենք հրավիրում ենք սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար:
Փետրվարի 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-4-ը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ անձրև: