
Բազմասեր Առաքելյանի և Փարպի գյուղի բնակչի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։