Բաժիններ՝

Մերձմոսկվայում Հայաստանի քաղաքացի է գնդակահարվել

Փետրվարի 25-ի, լույս 26-ի գիշերը Մերձմոսկվայի Դոլգոպրուդնի քաղաքում Հայաստանի 35-ամյա քաղաքացի է գնդակահարվել, հայտնում է 360tv.ru-ն։

Տղամարդու մարմինը, կրծքի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է Սովետսկայա փողոցում՝ «Водник» սրճարանի հարևանությամբ։

Հայաստանի քաղաքացին Դոլգոպրուդնիում ապրել է առանց գրանցման։ Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են տրավմատիկ ատրճանակի պարկուճ։
Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ։

Առգրավվել է տեսահսկման սարքերի տեսագրությունը, անցկացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնում է «360» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728