Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ, իսկ մասնավորապես սահմանապահ Բաղանիսի ուղղությամբ՝ ադրբեջանական կողմը քիչ առաջ կրակոցներ է արձակել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և «Մանչեսթեր Յունայթեդ»ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը:
Լիտվան հանդես է գալիս երկրում ամերիկյան զինվորականների մշտական ներկայության օգտին:
«Արցախում կրած կորուստները Ադրբեջանը Բաղանիսում կովերից է հանում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ռուս փորձագետ Դենիս Դվորնիկովը, Facebook-ի իր էջում անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության աճին, կարծում է, որ մոտակա շաբաթներին կամ օրերին կսկսվի «լուրջ սրացում Ադրբեջանի հետ սահմանին», որի համար առկա են մի շարք պատճառներ։
Չինաստանի Նանչանգ քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է տասը մարդ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին կոչ է արել Ֆրանսիային չվերաբերվել անվստահությամբ: Ադ մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Փետրվարի 25-ի ժամը 13։30-ի դրությամբ ադրբեջանական սոցցանցերում դեռևս շարունակում են գրել սահմանում լարվածության մասին։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալՋուբեյրը ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:
Իրանի և Ռուսաստանի իշխանությունները հավանություն են տվել միջուկային վառելիքի համատեղ արտադրության «ճանապարհային քարտեզին»:
Մահապարտների իրականացրած պայթյունների հետևանքով սիրիական Հոմս քաղաքում զոհվել է առնվազն 42 մարդ:
Աֆղանստանի Լագման շրջանում դպրոցի վրա ականի ընկնելու հետևանքով զոհվել է առնվազն երկու դպրոցական: Եվս երկուսը` ուսուցիչ և աշակերտ, վիրավոր են:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սահմանադրական հանրաքվեում «այո»ին ուղղված իր քարոզարշավը սկսում է Անկարայի «Արենա» մարզական համալիրում կազմակերպված միջոցառմամբ:
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի թվիթերյան էջում տեղադրվել է տեղեկատվություն, որում շփոթել են Իսրայելի և Նիկարագուայի պետական դրոշները:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին:
Թուրքիայի իշխանությունները 2015 և 2016 թվականների ընթացքում Գերմանիայից պահանջել են արտահանձնել 21 ահաբեկչի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է CNN հեռուստաընկերությանն ու New York Times պարբերականին կեղծ լուրերի տարածման մեջ:
«Այս պահին սահմանին համամատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան»-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը շփման գծում Ադրբեջանի ագրեսիան համարում է կանխամտածված սադրանք:
2017 թվականի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց, Իտալիայի-Խորենացու-Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկներում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է փոխգործակցի Ռուսաստանի հետ:
Որոշ ժամանակ անց կներկայացվի ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրություն։
Փետրվարի 25-ին, ժամը 11:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարմենի փողոցի տներից մեկի բնակիչը երկու օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, այդ հարցը կարող եք տալ Սեյրան Օհանյանին: Նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ դրան ու ասեց՝ եթե նման բան լիներ, ապա քննչական մարմինները դրա մասին կիմանան, էլ ո՞նց պիտի ասեր էդ մարդը: Եթե նման բան լինի, իհարկե, քննչական մարմինները գիտեն:
Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 55-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանին կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազատ արձակել երկրի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներին ու մյուս պատգամավորներին:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում՝ մարտի 7- ին: