Բելառուսի աշխատանքը տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցով կտա իր պտուղները։ Այս մասին, ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ դեմ առ դեմ հանդիպմանը։
Մարտի 2-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ:
Գործող օրենքի համաձայն՝ նորընտիր խորհրդարանում պետք է լինի առնվազն երեք կուսակցություն կամ դաշինք։ Իշխող կոալիցիա կազմող ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն չեն կարող ձեւավորել խորհրդարան՝ առանց գոնե մեկ ընդդիմադիր կուսակցության մասնակցության։
Նրա խոսքով` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբն իրականացրեց իր պարտականությունները՝ կազմակերպելով հակամարտող կողմերի հանդիպումներ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, սակայն, ցավոք, Ադրբեջանը չի ցանկանում իր նպաստը բերել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել են ապրանքներ տեղափոխող անձանց ռիսկերի չափանիշների ցանկը և ռիսկի գնահատման կանոնները: Մաքսային ստուգման նպատակով վերլուծություններն իրականացվում են բացարձակապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունների մասով, իսկ բարեխիղճ տնտեսավարողները թիրախից դուրս են մնում:
Ֆրանսիայի նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր, երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կինը՝ Պենելոպան, ձերբակալվել է, կատարվում է խուզարկություն, Twitter-ի իր օգտահաշվում գրել է Mediapart պարբերականի թղթակից Էլլեն Սալվին։
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ կենսաթոշակառուի, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում պետությունը վճարում է նպաստ հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար։
Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ Բելառուսն ու Ռուսաստանը ունեն ընդհանուր պատկերացում, որ անհրաժեշտ է լուծել խնդրահարույց հարցերը։
Ադրբեջանական contact.az պորտալը գրում է, որ փետրվարի 25-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սպանված ադրբեջանցի զինծառայող Զաքիր Ջաֆարովին երեկ թույլ չեն տվել հուղարկավորել Քեշլյա ավանի «Շեհիդների ծառուղում»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է ներգաղթի նոր հրամանագրի ստորագրումը: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցչի:
«Մի շարք երկրներ կտրուկ դեմ էին համադրման քաղաքականությանը, սակայն փորձը ցույց տվեց, որ «և՛, և՛» քաղաքականությունը լիովին արդարացրեց իրեն: Այն պետությունները, որոնք գնացին միան մի ուղղությամբ, հետագայում լրջագույն խնդիրների առաջ կանգնեցին: Դրանք էին Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան»,- ասաց Մինասյանը:
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 10 օրում դիտվել է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ պայմանավորված գրիպի Ա և Բ տեսակներով և շնչառական վարակների այլ հարուցիչներով:
Իրանի Իսլամական Հանրապետությունն իր ըմբշամարտիկներին չի ուղարկի Թուրքիայում կայանալից միջազգային մրցումներին:
Հրապարակվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման թարմացված աղյուսակը:
Ահաբեկչական ԴԱԻՇ Խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին իր ելույթում ընդունել է վերջին ռազմական գործողություններում ԴԱԻՇ-ի պարտությունը և կոչ է արել խմբավորման կողմնակիցներին թաքնվել լեռնային շրջաններում, հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նայնավա նահանգի իր աղբյուրին։
Վրաստանի բանակը հրաժարվում է «Սու-25» գրոհիչ ինքնաթիռների հետագա շահագործումից և մտադիր է գումարները ներդնել անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների զարգացման մեջ։
Պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորվել են ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը և պարենային ծառայության պետը:
Այսօր՝ մարտի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Եվրամիության 28 անդամ-երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER) կարող է արդեն մարտի 2-ին Բրյուսելի նիստում հավանության արժանացնել Ուկրաինայի հետ առանց վիզային ռեժիմին անցումը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Եվրախորհրդարանում իր աղբյուրին։
Թեհրանը Մոսկվայի հետ քննարկումներ է վարում Գործողությունների համատեղ համընդգրկուն պլանի իրականացման հեռանկարների շուրջ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, RIA Novosti-ին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արակչին։
Կարեն Միրզոյանն իր գործընկերոջը տեղեկացրել է շփման գծում տիրող իրադրության և արցախյան կողմի ջանքերի մասին՝ ուղղված իրավիճակի կայունացմանը և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ապահովմանը։
«Մենք երբեք ընկերություն չենք արել ու չենք անի ինչ-որ մեկի դեմ, բայց մենք մեր շահերն ունենք»,- ասել է Լուկաշենկոն: Նա շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլիին այն դիրքորոշման համար, որ Վրաստանն ունի «միջազգային կազմակերպություններում, Եվրամիությունում, արեւմտյան պետությունների հետ բանակցություններում՝ պաշտպանելով Բելառուսի շահերը»:
Փետրվարի 28-ի նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մարտի 1-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտարարել , որ ներկայումս Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստություն չի ընթանում։
Հանրապետությունում մարտին սպասվում է նորմայի սահմաններին մոտ ջերմաստիճան: Տեղումների քանակը եւս նորմային մոտ կլինի:
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կապիտոլիումում ելույթից առաջ փորձ անում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր արդյունավետությունը «հինգ» է գնահատել, սակայն իրեն «երեք» է նշանակել այն բանի համար, թե ինչպես է մարդկանց հասցնում իր գործողությունների կարևորությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իսլամաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովում հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է վճռականություն ցուցաբերեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, տեղեկացնում է թուրքական ahaber.com.tr պարբերականը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատավորների նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։