
ԵՄ-ն երկարաձգել է զենքի էմբարգոն Բելառուսի դեմ

Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Բելառուսի դեմ զենքի էմբարգոյի գործողությունը, ասվում է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ։
«Փետրվարի 27-ին Խորհուրդը որոշել է երկարաձգել սահմանափակիչ միջոցառումները Բելառուսի դեմ 1 տարով՝ մինչև 2018թ. փետրվարի 28-ը»,- ասվում է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այդ միջոցառումները ներառում են զենքի էմբարգո, ինչպես նաև ԵՄ տարածք 4 անձանց մուտքի արգելք։ Միևնույն ժամանակ, բիաթլոնի համար սարքավորումների արտահանման համար բացառություն է արվել։
ԵՄ խորհուրդը խստացրել է նաև Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները։