Բաժիններ՝

«Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը խոսք չի եղել աբխազական երկաթուղու բացման մասին». Կախա Կալաձե

Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը խոսք անգամ չի եղել աբխազական երկաթուղու բացման մասին։ Այսպես է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն պատասխանել վրացական ընդդիմության մեղադրանքներին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Կլալաձեն արձագանքել է ընդդիմության հայտարարությանը, որի համաձայն՝ Հայաստանի վարչապետի այցը Վրաստան վերաբերել է հենց երկաթուղու աբխազական հատվածի բացմանը։

«Ընդդիմությունը շատ բան է ասում ու շատ է ստում։ Այդ մասին խոսք չի գնացել։ Այդ առնչությամբ կոնկրետ նախագծի վերաբերյալ քննարկումներ չեն եղել նաև կառավարությունում»,- հայտարարել է Կալաձեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728