
Թուրքիան հայտնել է՝ որն է Սիրիայում իր նպատակը

Թուրքիան կավարտի Սիրիայում իր գործողությունը միայն Մանբիջ քաղաքը ազատագրելուց հետո։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը «Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններ՝ լարվածության շրջանից համագործակցության ամրապնդում» համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել է թուրքական Sabah թերթի և Թուրքիայի կառավարության կողմից։
Այս մասին հայտնում է TASS-ը։
«Թուրքիան ներկայումս ստեղծում է 90-կմ-անոց անվտանգության գոտի։ Անկարան փորձում է վերադարձնել իր ներկայությունն այնտեղ»,- ասել է նա։
«Հենց Մանբիջը գրավվի, Թուրքիան կավարտի իր գործողությունը Սիրիայում»,- ընդգծել է Չևիկը։