ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, էական ազդեցություն է գործել Սիրիայի ավիաբազային հրթիռահարված հասցնելու իր հոր որոշման վրա:
«Յուվենթուսի» հարձակվողը լուսանկար է տեղադրել Ինստագրամում, որտեղ նա կանգնած է՝ մարզաշապիկին «Յուրաքանչյուր երեխա իմ երեխան է» գրվածքով: Այսպիսով Դիբալան ուշադրություն է դարձրել պատերազմական իրավիճակին Սիրիայում և աջակցել է պատերազմական գործողությունների դեմ բողոքի ակցիային:
Իրավապահ մարմինները հայտնաբերել են անձանց, ովքեր կասկածվում են Մերձմոսկվայում երկու հայերի սպանության մեջ։ Հիշեցնենք, որ նրանց մարմինները հայտնաբերվել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում։ Սպանվածներից Խորեն Մարգարյանը Հայաստանի քաղաքացի է, մյուսը՝ Միքայել Լալայանը, ծնունդով Աբխազիայից է։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, վկայակոչելով Ռուսաստանի պաշտոնատարների, հայտարարել է, որ ՌԴ-ին մի քանի դյույմ էր բաժանում ԱՄՆ-ի հետ առճակատումից՝ վերջինիս կողմից սիրիական «Շայրաթ» օդակայանին հասցված հարվածի պատճառով։
Ապրիլի 10-ին, ժամը 12:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Պեկինի իշխանությունները դրամական վարձատրություն են խոստացել քաղաքի այն բնակիչներին, ովքեր կկարողանան պատմել օտարերկրացի լրտեսների գործունեության մասին, տեղեկացնում է BBC-ին:
Ֆրանսիայում պաշտոնապես մեկնարկում է նախընտրական արշավը: Այսօրվանից նախագահի պաշտոնի թեկնածուները կարող են սկսել «պաստառների պատերազմը»:
Եվրատեսիլյան ամենահայտնի միջոցառումներից մեկը՝ «Eurovision in Concert»-ը, կայացավ Ամստերդամում: Արդեն ավանդական դարձած միջոցառմանն այս տարի ելույթ ունեցան 35 երկրների ներկայացուցիչներ և կատարեցին իրենց եվրատեսիլյան երգերը:
Նախնական տվյալներով՝ համապատասխան ուղեգրով կինը ապրիլի 1-ին տեղափոխվել է ծննդատուն, որտեղ պետք է իրականացվեր կեսարյան վիրահատություն։ Ապրիլի 2-ին կինը ծննդաբերել է տղա երեխա, իսկ ապրիլի 4-ին բժիշկները հայտնել են, որ երեխան մահացել է առողջական խնդիրների պատճառով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցություն ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, Իրավաբանների հայկական համաժողովին կից Հայոց ցեղասպանության իրավական հարցերի ուսումնասիրության կենտրոնի համակարգող Վլադիմիր Վարդանյանը, ով հանդես եկավ «Հարյուր տարի անց. ովքեր և ինչպես են պատասխանատու Հայոց ցեղասպանության համար» զեկույցով:
Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը կգլխավորի Ազգային ժողովի փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եգիպտոսի Տանտա եւ Ալեքսանդրիայի քրիստոնեական եկեղեցիներում ահաբեկիչների կողմից իրականացված ահաբեկչական գործողություններից հետո, որոնք ավելի քան 40 մարդու կյանք են խլել, մտադիր չէ հրաժարվել այդ երկիր կատարելիք ուղեւորությունից։
Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Վալերիա Գոնտարեւան պաշտոնաթողության դիմում է ներկայացրել հանրապտության նախագահ Պյոտր Պորոշենկոյին։
Նույն Manchester Evening News-ը ամենաբարձր գնահատականը տվել է Էրիկ Բայիին և Լյուկ Շոուին՝ 8: Իսկ 7 ստացել են մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Իբրահիմովիչը, Ռեշֆորդը, Ռոխոն, Էրերան, Ռոմերոն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագների նվազման մասին:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տևական դադարից հետո կարողացավ գոլ խփել Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի՝ «Սանդերլենդի» հետ խաղում:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:
Լեհաստանում հիշում են Սմոլենսկի մերձակայքում լեհական Տու-154Մ նախագահական ավիահանրանավի զոհերին:
Երևանի քաղաքապետարանում ապրիլի 10-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նախորդ օրը մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կատարված ապօրինի ծառահատման դեպքին:
Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում ապրիլի 10-ից մեկնարկում են պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործող դատական նիստերը:
Իրաքյան Քրդստանի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել Էրբիլում աշխատող օտարերկրյա դիվանագետների եւ հյուպատոսների հետ՝ նրանց նախազգուշացնելու այս տարի տարածաշրջանի անկախության հանրաքվե անցկացնելու մասին:
Ապրիլի 10-ին, ժամը 08:31-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովին կարգադրել է քննարկել հնարավոր դիվանագիտական ու քաղաքական միջոցները ի պատասխան սիրիական ավիաբազային ԱՄՆ-ի հասցրած հրթիռահարվածի, տեղեկացնում է ISNA գործակալությանը:
Բուլղարացի քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Գեորգի Կոլարովը «Свободен Народ» թերթում բաց նամակ է հրապարակել ՝ ուղղված Բուլղարիայում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովային:
Ընտրողների ավելի քան 78 տոկոսը հանդես է եկել Հարավային Օսիայի Հանրապետությունը Ալանիա Պետության վերանվանելու օգտին:
Ջորջ Շիրինյանի խմբագրությամբ լույս է տեսել նոր գիրք «Ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում. Հայերը, ասորիներն ու հույները. 1913-1923» խորագրով:
Կազանի Բոլոր կրոնների տաճարում հրդեհ է բռնկել, ինչի մասին, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության հանրապետության գլավոր վարչությունը:
Շվեդիայի մայրաղաքաղում ահաբեկչական գործողության գործով ձերբակալված Ռահմաթ Ակիլովն՝ Ուզբեկստանից, Կրոնոբերգի (Կունգսհոլմենի շրջան) քննչական մեկուսարանում կատարված հարցաքննության ընթացքում խոստովանել է, որ հանցագործություն է կատարել:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները ապրիլի 9-ին, ժամը 3-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Անժելա Մ.-ին
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: