Ապրիլի 10-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Դեյվու կոռանդո» և «Ֆոլքսվագեն կռաֆտեռ» մակնիշի ավտոմեքենաներ:
Սիրիան եւ ԿԺԴՀ-ն համատեղ դիմակայում են «խոշոր տերությունների խելահեղ հավակնություններին», որոնք մտադիր են իրենց ենթարկել մյուս երկրներին:
«Անկեղծորեն և ճիշտ առաջնորդելով ցեղասպանության հիշատակման գործը` դուք պետք է հետևեք նախագահ Ռեյգանին, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1981 թվականին, և Էյզենհաուերի վարչակազմին, որը արեց նույնը 1951 թվականին` գործը ներկայացնելով Արդարադատության միջազգային դատարան»:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան Դե Միստուրան ապրիլի 12-ին Նյու Յորքում Սիրիայի շուրջ կոնսուլտացիաներ կանցկացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ:
Հերոս Վիկտոր Յուզիխովիչն այսօր կդառնար 20 տարեկան: Նրա ծննդյան օրը նշվել է այսօր Գյումրու թիվ 3 դպրոցում` հերոսի անվամբ կոչված դասասենյակում:
Պատգամավորներից մեկը «ընտրակաշառքի շրջանակներում» իր գյուղում ճանապարհ էր կառուցում: Բայց նրա գումարները, հավանաբար, չհերիքեցին ընտրվելու համար, եւ նա ընտրություններից հետո ոչ միայն չշարունակեց շինարարությունը, այլեւ ճանապարհի սկզբում ու վերջում քարեր լցրեց, որ հանկարծ ոչ ոք այդ՝ անգամ կիսաքանդ ճանապարհից չօգտվի:
Պակիստանցի իրավապաշտպան եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայը պաշտոնապես նշանակվել է ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ: Մալալան, որը 13 տարեկանում վերապրել է իր դեմ զինյալների մահափորձը, կզբաղվի աղջիկների կրթության հարցերով:
Առնվազն 10 մարդ է տուժել Ֆրանսիայի հյուսիսում Դյունկերկի մերձակա փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով:
ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացրել է Նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքին:
Ամերիկյան New York Times (NYT) թերթը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Միջազգային ժուռնալիստիկա» անվանակարգում՝ աշխարհում Ռուսաստանի ազդեցության տարածման վերաբերյալ հոդվածաշարի համար, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի արագ արձագանքման ծառայությունները հայտնել են Կալիֆոռնիայի հարավ արեւմուտքի Սան Բեռնարդինո քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին:
Ապրիլի 12-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա՝ մասնակցելու Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
«Մեր տեղեկություններով` ԱՄՆ է մեկնել նաեւ որդու` ռեժիսոր Կարինի հետ Հայաստան ժամանած Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նույնպես անձնական լուրջ խնդիրներ ունի»:
Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ «911» ծառայության պետ, ՃԿԱԿ պետի տեղակալ Ռոբերտ Հարությունյանին շնորհվել է փ/ծ գնդապետի, Լոռու ՄՓՎ Տաշիրի ՀՓՋ հրամանտար Հովսեփ Արշակյանին և Գեղարքունիքի ՄՓՎ ՃԿԿ ավագ հրահանգիչ Վահրամ Գորոյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում:
Երևանում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու ՀՀԿ ավագանու խմբակցության որոշման դեմ հրապարակավ հանդես եկած Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, «Ցեղասպանության թանգարանի» տնօրեն Հայկ Դեմոյանը չի առաջադրվել ավագանու ընտրություններում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համոզված են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է պատասխանատվության ենթարկվի քիմիական գրոհների համար, որոնք իրականացվել են Սիրիայում, տեղեկացնում է Սպիտակ տան տարածած մամուլի տեղեկագիրը:
Կներեք, եթե Տարոնը լիներ ոչ թե ՀՀԿ–ի անդամ, այլ Բարգավաճ կամ դաշնակ՝ ես էլի կընդունվեի, ի՞նչ կապ ունի: Ես եկել եմ գործ անելու, ի՞նչ կապ ունի` ինքը որ ցուցակի մեջ է:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Սոնա Թ.-ն։
«Ինձ համար պարզ չէ, թե ինչու Ռուսաստանին չի հաջողվել կատարել իր պարտավորությունը: Ես հեռու գնացող եզրահանգումներ չեմ անի, սակայն, անշուշտ նրանք ձախողել են աշխատանքները կամ ուղղակի խաղալիք են դարձել սիրիացիների ձեռքում»:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Ապրիլի 11-ին, ժամը 01:46-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը։ Նա ոչ ոքի չի վստահում խմբակցության ղեկավարի պաշտոնը:
«Վլադիկ Մարտիրոսյանը միշտ սպառնացել է, հարկադիրում էլ ասել է, որ մեր ընտանիքին վերացնելու է, չի թողնելու երեխան 2 տարեկանը գլորի, ասել է՝ ո՛չ ինձ, ո՛չ իրեն, թող տանեն մանկատուն»,- պատմեց Մանսուրյանը:
Մեզ հասած տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միայն 2018-ին կկարողանա նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում։
Թիվ 10 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Կոտայքի մարզը, ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակը, ինչպես հայտնի է, գլխավորում է օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի փեսան՝ Սամվել Սանամյանը, որն ստացել է 12 հազար 645 ձայն: Այս մարզում ֆավորիտների համբավ ունեցող նախկին նախարար Արամ Հարությունյանն ու ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը զբաղեցրել են 3-րդ եւ 4-րդ հորիզոնականները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 11-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ՊՆ թիվ № զորամասի և ԱԱԾ օպերատիվ հերթապահերին, Մարզային ոստիկանության օպերատիվ հերթապահի օգնականին, ՊՆ Շիրակի մարզի կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ հերթապահին և ՀՀ ՊՆ թիվ № զորամասի հրամանատարին:
Ասում են, թե բավական վատ վիճակում է հայտնվել ՕՐՕ դաշինքը ղեկավարած Սեյրան Օհանյանը։ Նա իր պարտությունը դեռ չի կարողանում ընդունել, չգիտի` ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Ասում են` մասնավոր զրույցում նա արդեն խոստովանել է, որ սխալ հաշվարկներ է արել ու անհեռանկար քաղաքական ծրագրեր մշակել, մինչդեռ գեներալի կինը՝ Ռուզան Խաչատրյանը, չի պատրաստվում նահանջելու։
«Այսօր արդեն կարող ենք ասել, որ Երեւանի ավագանիի կազմում կլինեն մասնակից 3 ուժերի ներկայացուցիչներ, թե ով կհաղթի եւ քաղաքապետ կնշանակի, կորոշի երեւանցին»:
ՀՀԿ-ում ներկուսակցական հետընտրական «ռազբորկաներ» են սկսվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական թեկնածուներն ամեն չստացած քվեի դիմաց պարզաբանում են պահանջում այդ տարածքում ընտրության պատասխանատուներից՝ միաժամանակ պահանջելով հետ վերադարձնել չստացված ձայների դիմաց վճարված ընտրակաշառքը: