Երեկ կայացավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ «Սելտա»- «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, որտեղ մանչեսթերյան ակումբը հաղթանակ տոնեց 0:1 հաշվով: Մանկունյանցիները չօգտագործեցին բազում հնարավորություններ, այդ թվում՝ շատ նպատաստավոր դիրքից վրիպեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Չելսիի» հարձակվողն ապրիլի վերջին հանդիպել է «Տյանցզին Ցյուանցզյանի» ներկայացուցիչների հետ և նախնական պայմանագիր է ստորագրել: Կոստան համաձայնել է համաձայնագրի պայմանների հետ, որը ենթադրում է 30 մլն եվրո աշխատավարձ: Չինական ակումբը Դիեգոյի համար կվճարի 90 մլն եվրո:
Հիրոսիմայի նահանգապետ Հիդեհիկո Յուձակին Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է այցելել իր պրեֆեկտուրա, որտեղ գտնվում է համանուն քաղաքը, որը տուժել է 1945 թվականի ատոմային ռմբակոծությունից։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» արագ հարմարվեց, չնայած գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն երկար ժամանակ չէր վստահում նրան: Հարմարվելուց հետո մի քանի խաղ շարունակ հայ կիսապաշտպանը ճանաչվում էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, իսկ նրա գոլերը ճանաչվեցին դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների լավագույնները:
Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ արգելելու է Թուրքիայում մահապատժի օրինականացմանն ուղղված հանրաքվեի անցկացումն իր տարածքում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, մահվան հանգամանքները:
ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ին մասնակից դարձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողությանը:
WikiLeaks պորտալը ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերի հերթական մասն է հրապարակել Vault 7 ընդհանուր անվանման ներքո հրապարակումների շարքի շրջանակներում։
Ամերիկացի եւ հարավկորեացի գործակալները փորձում են սպանել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընին, պնդում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել անտառապահին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
ՌԴ-ն պատրաստ է 500մլն դոլարի դիմաց Թուրքիային վաճառել «S-400» հակաօդային պաշտպանության համակարգ: Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի` այդ մասին հայտնել է ռուսական «РБК» հեռուստաընկերությունը:
Թուրքական «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական «Գազպրոմ» ընկերության գործադիր կոմիտեի նախագահ Ալեկսեյ Միլլերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Միլլերը Պուտինին մանրամասներ ներկայացնելիս, նշել է, որ նախագծային աշխատանքներն ավարտին են հասցվել, իսկ շինարարական աշխատանքները կարող են սկսել մոտ օրերին:
Զրուցակիցները հայ և բուլղար ժողովուրդների շփումների ամրապնդման կարևոր հիմնաքարերից են համարել կրթամշակութային համագործակցությունը, մասնավորապես, մշակութային օրերի անցկացման և կրթական փոխանակման ծրագրերի միջոցով:
«ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու: Պատրաստ են նաև Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում տեղակայված ռուսական բազաները: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»:
Մայիսի 5-ին, ժամը 10.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում մահացած մարդ կա:
Եվրամիությունը Վրաստանին 32 մլն դոլար կհատկացնի ԵՄ-ին ինտեգրվելու տեխնիկական աջակցության եւ բարեփոխումներ իրականացնելու համար:
Այսօր առավոտյան Ղորղանյան փողոցի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 77-ամյա Ստեփան Մարկոսյանի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած, թափանցող վերքերով։
Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. ամփոփվել են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքները:
Սյունիքի մարզում մայիսի 4-ին առավոտյան ողբերգական վթարի հետեւանքով մահացած քույր ու եղբայր Դավիթ եւ Աստղիկ Մկրտչյաններին կհուղարկավորեն հայրենի Որոտան գյուղում:
Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, որը նաեւ գլխավորում է հանրապետության կառավարական կոալիցիայի խոշորագույն կուսակցությունը՝ Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՉՍԴԿ), հրաժարվել է պաշտոնաթողություն խնդրելու միտքից:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակման առնչությամբ ԱԳՆ-ին անգործության մեջ մեղադրող փորձագետներին խորհուրդ է տալիս ծանոթանալ, թե ինչ կանոններով է գործում ԵԱՀԿ-ն, ապա միայն կարծիք հայտնել:
Անցած տարվա ապրիլին հակառակորդը որոշելով, որ ի վիճակի է ուժային եղանակով լուծել ղարաբաղյան հիմնախնդիրն իր օգտին դիմեց ռազմական գործողությունների:
Մայիսի 5-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Այսօր տեղի է ունեցել ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են պաշտպանության բանակում վերջին շրջանում իրականացված աշխատանքները:
ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն ՝ մայիսի 1-ից պետական գնումներով միս ձեռք կբերվի միայն սպանդանոցներից:
Մայիսի 5-ին, ժամը 12:34-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չեռնիշևսկի փողոցի թիվ 8 տան դիմաց էլիպսաձև խոռոչ է բացվել:
Մայիսի 6-ին, 7-ին շրջանների զգալի մասում, մայիսի 8-10-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, ով Հայաստանում է գտնվում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում:
Ռուսաստանը սահմանային հսկողություն է հաստատում երրորդ երկրների այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ժամանում են Բելառուսից կամ մեկնում են այդ հանրապետություն:
Հայաստանը կարող է Ռուսաստանի և Իրանի միջև առևտրի տարանցիկ կետ դառնալ, սակայն կան որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: