Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում կսատարի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին ասված է ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններին վտանգ սպառնալու դեպքում կկիրառվի հայ-ռուսական միացյալ զորախումբը: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: «Միացյալ զորախումբ պատրաստ է չեզոքացնել Թուրքիայի կողմից մեր սահմանների նկատմամբ ցանկացած հնարավոր սպառնալիք»,- նշեց Մակարյանը:
«Մանչեսթեր Յունայթեդն» ընտրում է տարվա ֆուտբոլիստին: Մանկունյանցիների պաշտոնական կայքում սկսվել է քվեարկություն, որտեղ երկրպագուները պետք է ընտրեն, թե որ ֆուտբոլիստի խաղն է իրենց ամենից շատ դուր եկել 2016/2017 մրցաշրջանում;
Ադրբեջանի, այսպես կոչված, «սև ցուցակ»-ին ի պատասխան Արցախի կողմից հակաքայլեր են իրականացվում: Այս մասին այսօր ասուլիսում նշեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ցանկացած հակամարտության կարգավորում, իսկապես, պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի և առաջին հերթին ՄԱԿ կանոնադրության վրա: ԱԳ փոխնախարարին անհրաժեշտ է հիշեցնել, որ, համաձայն ՄԱԿ կանոնադրության, պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:
Եվրոպական Միությանն անդամակցելու թեկնածուերկրներ Ալբանիան ու Մոնտենեգրոն, ինչպես նաև Նորվեգիան ու Ուկրաինան միացել են ԵՄ-ի խորհրդի որոշմանը՝ երկարաձգելով Ռուսաստանի ղեկավարության դեմ սահմանված պատժամիջոցները:
«Սեպտեմբերին Հայաստան է նախատեսում այցելել կոնգրեսականների պատվիրակություն, և եթե իմ ընտրատարածքում որևէ կարևոր բան տեղի չունենա, որը կպահանջեր իմ ներկայությունը, հույս ունեմ՝ կայցելեմ Հայաստան այդ շրջանում»,- ասել է նա և հավելել, որ երբ Հայաստան էր մեկնել նախագահական պատվիրակության կազմում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իրեն բոլորն ընդունում էին գրկաբաց: «Ես ինձ զգում էի ինչպես հարազատ ընտանիքում»,- ընդգծել է նա:
Նոր ծրագրի մասնագիտական հմտություններին առավելագույն տիրապետելու նպատակով ՊԵԿ ուսումնական կենտրոնում մաքսային ծառայողների համար հատուկ դասընթացներ են կազմակերպվել: Նրանք գործնականում ծանոթացել են նաև տեխնիկական այլ միջոցների, մասնավորապես թմրանյութ և պայթուցիկ հայտնաբերող սարքի, ռադիացիոն փեյջերի, փակ տարածքներում զննման համար նախատեսված տարբեր սարքավորումների կիրառման առանձնահատկություններին:
LAWA-ի գործադիր տնօրեն Դեբորա Ֆլինթի և գործադիր փոխտնօրեն, արտաքին հարաբերությունների ղեկավար Թրեյվոր Դելիի հետ քննարկումները հնարավորություն են տվել դրական ու կառուցողական մտքեր փոխանակել այն գործնական քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից Երևանի Զվարթնոց օդանավակայան ուղիղ թռիչքներ սկսելու համար:
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Արթուր Ալեքսանյանը պարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մայիսի 5-ի երեկոյան տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր Թերթերի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ հայկական հետախուզական ծառայությունների ուժերը և հատուկ նշանակության մարմինները ծրագրավորել են լայնամասշտաբ սադրանքներ, ինչն ադրբեջանական կողմի ձեռնարկած էֆեկտիվ և կանխարգելիչ գործողությունների արդյունքում ժամանակին բացահայտվել ու կանխվել է, հերթական հերյուրանքն է և իրականությանը չի համապատասխանում:
Նշված տարածքի տեսախցիկները ֆիքսել են հանցագործությունը կատարած 2 անձանց. պարզորոշ երևում են նրանց գործողությունները, հագուստը:
Մայիսի 7-ին, 11-ին շրջանների զգալի մասում, մայիսի 8-10-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Հոգաբարձուների խորհրդի և իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, որոնք հիմնադրամին համագործակցության հայտ ներկայացրեցին. հույս ունեմ, որ մենք ապագայում էլ կշարունակենք համագործակցությունը»:
Դանակահարված տղամարդու վիճակը ծանր էր, վերքը՝ թափանցող. ոստիկանները բացահայտեցին հանցագործությունը:
«Ես այցելել եմ Շուշի քրեակատարողական հիմնարկ, տեսել եմ դատապարտյալներին, այդ թվում, ադրբեջանցիներին: Նրանց հետ ունեցել եմ մեկուսի զրույցներ իրենց նախաձեռնությամբ: Բովանդակությունը չեմ կարող ներկայացնել, բայց դրա արդյունքում որոշակի աշխատանքներ ենք կատարվել: Նրանք Արցախի Հանրապետության համար դատապարտյալներ են և ունեն հավասար իրավունքներ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Տարածաշրջանային ուժերի ներգրավմամբ կոալիցիաների ձևավորումն ահաբեկիչների դեմ պայքարի լավագույն միջոցն է:
Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը:
Ավելի քան 30 մարդ դիմել է բժշկական օգնության Մոսկվայի հարավարևմուտքում գտնվող բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհից հետո: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
«Դա մենք համարում ենք շատ մեծ թիվ: Մենք պարբերաբար բարձրաձայնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար թույլ է տալիս հրադադարի ռեժիմի խախտումներ: Մեր խնդիրն է միջազգային հանրության համար հասկանալի լեզվով իրավիճակը մատուցել, ներկայացնել տեղեկատվություն այդ խախտումների մասին, ինչը և մենք անում ենք»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
ԱՄՆ Թուրք-ամերիկյան միությունների դաշնությունը (ԹԱՄԴ) շարունակում է ստորագրահավաք անցկացնել, որով Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունին կոչ է արվում խոչընդոտել 1982թ. Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին ներում շնորհելու գործընթացին: Ըստ թուրքական «Turkishny» կայքի` նշյալ հայտարարությունը տեղադրված է Change.org կայքում:
Մայիսի 9-ին և 28-ին թանգարանները բաց կլինեն ժամը 10-ից 18-ը, իսկ մայիսի 20-ին՝ ժամը 18-ից 24-ը:
Երևանում կկառուցվի «Սանկտ Պետերբուրգ հյուրանոց, իսկ Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքում՝ «Երևան» առևտրի կենտրոն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն։
Գիտակցում և հասկանում եմ, որ իմ որդու արարքը հերոսություն է, որ բոլորս էլ գիտեինք, բայց ոչինչ չարեցինք տղաներին հաց հասցնելու համար: Բայց Արթուրս նստեց, մտածեց, որոշեց և արեց: Այդ արարքով Արթուրս դարձավ հանրային մարդ, բայց նա միևնույնն է մնում է իմ որդին: Խնդրում եմ բոլորիդ օգնեք ինձ հողին հանձնել որդուս:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ԵՄ պատվիրակության ամբողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ:
Վենետիկի իշխանություններն արգելել են փողոցային առեւտրով զբաղվողներին շաուրմայի վաճառակետեր բացել քաղաքում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնության մեդալների համար: Սերբական Նովի Սադ քաղաքում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Սիրիական Հալեպ քաղաքի իշխանությունները սկսել են խոշոր գործողությունների շարք «Ջիբրին» ճամբարից փախստականներին իրենց հայրենի գյուղեր վերադարձնելու համար: Գյուղերը վերջերս են ազատագրվել գրոհայիններից: