Տիգրան Բալայանն ԱԳՆ-ին մեղադրող փորձագետներին հորդորում է ծանոթանալ, թե ինչ կանոններով է գործում ԵԱՀԿ-ն

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակման առնչությամբ ԱԳՆ-ին անգործության մեջ մեղադրող փորձագետներին խորհուրդ է տալիս ծանոթանալ, թե ինչ կանոններով է գործում ԵԱՀԿ-ն, ապա միայն կարծիք հայտնել:

«Իրենց փորձագետ համարողները, նախքան նման եզրահանգումներ անելը, առաջին հերթին պետք է փորձ ձեռք բերեն, ծանոթանան, թե ինչ է և ինչ կանոններով է գործում ԵԱՀԿ-ն, ինչ տեսակետ են հայտնել ԵԱՀԿ մյուս մասնակից երկրները Բաքվի վարքագծի վերաբերյալ, նոր կարծիքներ հայտնեն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բալայանը:

Տեսանյութեր

Լրահոս