Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» կատակը՝ Մխիթարյանի լավագույնը ճանաչված գոլի մասին

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» արագ հարմարվեց, չնայած գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն երկար ժամանակ չէր վստահում նրան: Հարմարվելուց հետո մի քանի խաղ շարունակ հայ կիսապաշտպանը ճանաչվում էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, իսկ նրա գոլերը ճանաչվեցին դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների լավագույնները:

Այս առիթով Մխիթարյանը գրառում էր կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում: Այս գրառմանը պատասխանել էր  Մխիթարյանի նախկին թիմակից Մաթս Հյումելսը:
Հյումելսը կատակել էր՝ ակնարկելով, որ Մխիթարյանը նվաճում է բոլոր հնարավոր մրցանակները:

«Սա կարծես քո արդեն 8-րդ մրցանակն է: Այլ թեկնածուներ լինո՞ւմ են, թե՞ դու որոշում ես՝ քո որ գոլը պետք է հաղթի»,- գրել էր գերմանացին:

«Սա ֆուտբոլ է, և այստեղ միշտ կա մրցակցություն, Մաթս: Բայց մի փոքր օգնում է Միկիի կախարդանքը: Շնորհակալ եմ, ընկերս»,- գրել էր Հենրիխը:

Կարդացեք նաև

Երեկ պարզ դարձավ, որ Մխիթարյանի գոլը համարվել է նաև ապրիլ ամսվա լավագույնը: Այդ առիթով մանչեսթերյան ակումբի թվիթերյան էջը հիշել է Հյումելսի կատակը՝ գրելով՝«Մաթս Հյումելս, լավ, անհարմար է»:

Գերմանացի ֆուտբոլիստը դեռևս չի պատասխանել գրառմանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս