Բաժիններ՝

Հայտնաբերվել է Ստեփան Մարկոսյանի դիակը. ոստիկանություն

Մայիսի 5-ին, ժամը 10.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում մահացած մարդ կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել է 1940 թ. ծնված Ստեփան Մարկոսյանի դիակը:

Դիակի արտաքին զննությամբ ձախ թևատակի և սրտի հատվածում հայտնաբերվել են կտրած-ծակած թափանցող վերքեր:
Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանները պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը, ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031