ՊԵԿ-ն «օրինապահի» կարգավիճակ է շնորհել ևս 8 հարկ վճարողի (ցանկ)

Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. ամփոփվել են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 5-ին հավաստագրեր է հանձնել ևս 8 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 2-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին, իսկ մնացած 5-ի դիմումն ուսումնասիրության ընթացքում է:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 135 տնտեսվարող, որից 92-ի դիմումը բավարարվել է, 38-ինը՝ մերժվել, իսկ 5 դիմում ուսումնասիրության փուլում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

ՑԱՆԿ

Օրինապահ հարկ վճարողների

  1. «ՋԵՆԵՐԱԼ ՍՏԱՆԴԱՐԴ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ
  2. «ԳԼՈԲԱԼ ԿՈՆՍԱԼՏ» ՍՊԸ
  3. «ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ» ՓԲԸ
  4. «ԵՄԵԿՍԱՎՏՈ» ՍՊԸ
  5. «ԳԼՈԲԱԼ ԲՐԻՋ» ՍՊԸ
  6. «ԲԵՅԲԻ ՓԱՐՔ» ՍՊԸ
  7. «ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ
  8. «ՖՈՐՍԻՆԳ» ՍՊԸ

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս