Կաթսայի մեջ պատրաստել սոխեռած, ավելացնել բարակ կտրատած կաղամբը, բլղուրը, մանրացրած կանաչին, կարմիր պղպեղը, տոմատի մածուկը՝ ըստ ցանկության: Ավելացնել ջուր և եփել մարմանդ կրակի վրա մոտ 2-3 ժամ: Ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև կարտոֆիլ:
2016թ. այդ քաղաքների սանիտարական մաքրման աշխատանքներում ներգրավված է եղել հատուկ նշանակության 516 մեքենա, որից 229-ը կամ 44.4%-ը` աղբատար:
Եղունգները խնամելու համար մենք բավական շատ ժամանակ և միջոցներ ենք ծախսում։ Սակայն դրանք ոչ միայն էսթետիկական նշանակություն ունեն։ Ըստ եղունգների տեսքի՝ կարելի է դատողություններ անել առողջության մասին։ Ինչ կարող են պատմել եղունգները մեր առողջության մասին։
Բանկային պարտքերը մարտի վերջի դրությամբ կազմել են ընդհանուր պարտավորությունների 71.2%-ը։
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 21.5 մլրդ դրամ, որից 10.8 մլրդ դրամը` ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները: Այլ եկամուտների առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշն ապահովվել է 55%-ով:
Չափազանց կարևոր է սովորել հասկանալ օրգանիզմին և ընկալել նշանները, որոնք այն ուղարկում է։ Առաջին նշանները, որոնք վկայում են այն մասին, որ մակերիկամները գերբեռնված են, առկա է դրանց թերֆունկցիա, հետևյալն են:
Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝ երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը:
«Առաջին փուլում կատարվել է հողային հարթեցման և հիմքի աշխատանքները, երկրորդ փուլով է պատերի շարվածքը: Առաջիկայում նախատեսվում է տանիքը ծածկել, հետո սկսել արտաքին ու ներքին հարդարման աշխատանքները: Նոր կառուցվող շենքը կունենա նկուղային և վերգետնյա 3 հարկ, ընդհանուր՝ 9 բնակարան: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել 2018 թվականին»:
Հայտնի է, որ Ադամը մեկ կին ուներ, որ է Եվան: Մեկից ավելի կին ունենալը որտեղի՞ց ծագեց:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Հետազոտողներին ավելի շատ հետաքրքրել է այն հանգամանքը, որ մարդիկ, ովքեր առանձնանում են բարձր ինտելեկտուալ կարողություններով, սիրում են առավելագույնս առանց հագուստի լինել տանը։
Դեռ վաղ հասակից գիտեն, թե ինչ են ուզում կյանքից։ Ընտրությունն այնքան էլ մեծ չէ, բայց չափազանց դժվար է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ կանգնում են կես ճանապարհին՝ նվիրել իրենց ընտանիքի՞ն, թե՞ մեծ հաջողությունների հասնել կարիերայում։ Անձնական ազատությունը, անխոս, կարևոր է, բայց նրանք չեն կարող պատկերացնել սեփական կյանքն առանց ընտանեկան հարմարավետության, մարդկանց, ովքեր կունենան իրենց կարիքը։
Արյան բարձր ճնշման դեպքում մեծանում են առողջության հետ կապված մի շարք ռիսկեր, ինչպիսիք են սրտային հիվանդությունները, կաթվածը, աթերոսկլերոզը, երիկամային անբավարարությունը։
Հրազդանում դիմակավորված տղամարդիկ հարձակվել էին աշխատանքից տուն վերադարձող կնոջ վրա։
«Մենք բավականին լավ աշխատանք ենք տարել Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի հետ: Չենք հասել խնդրի կարգավորմանը, սակայն միասնաբար կարողացել ենք կառավարել հակամարտությունը»,- ասում է Սթրոնսկին:
«Եվրատես» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչներ Իվետա Մուկուչյանն ու Արամ MP3-ին չեն դադարում երկրպագուներին ուրախացնել՝ հայկական ժողովրդական երգերի իրենց անհատական մեկնաբանությունները ներկայացնելով:
«Միլանը» չի կորցնում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու հույսը: Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «ռոսոներները» պատրաստ են 28-ամյա ֆուտբոլիստին առաջարկել տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ, ինչը կդարձնի նրան Սերիա Ա-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
«Մենք դրական առաջընթաց ենք ակնկալում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների եւ բոլոր մյուս կողմերի համար», – Գերմանական Համբուրգում հայտարարեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը’ բացելով իր առաջին հանդիպումը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
«Ռումորս» ՍՊԸ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մուշեղ Գևորգյանը հայտարարել է, որ ներդրումն օգտագործվելու է երկու ստարտափները զարգացնելու և մրցունակ դարձնելու նպատակով: Rumors Monitoring-ը ծրագրում է դուրս գալ միջազգային շուկա: Մուշեղ Գևորգյանը նշել է, որ թիրախում առաջինն Ուկրաինան է, և օգոստոսին պատրաստ կլինի հարթակի ուկրաինական տարբերակը:
Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության հետքերով։
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր մտադիր է հայտարարել հարձակվող Ռոմելու Լուկակուի «Էվերթոնից» տեղափոխվելու մասին:
«6-ամյա գերհերոս Բրեդլի Լոուրին մահացավ այսօր ծնողների ձեռքերի վրա՝ պարտվելով քաղցկեղի դեմ երկար և տղամարդկային պայքարում»,- ասվում է Daily Mail-ի հայտարարության մեջ:
Եթե հաստ աղին նորմալ չի կարողանում աշխատել, սկսում է կլանել տոքսինները՝ դրանք հեռացնելու փոխարեն։ Սա կարող է առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գլխացավերը, որովայնի փքվածությունը, փորկապությունը, գազերի առաջացումը, քաշի ավելացումը, հոգնածությունն ու քրոնիկական հիվանդությունները։ Հաստ աղին մաքրելու համար կարող եք օգտագործել այս բնական միջոցները։
«Ինձ համար դա նոր հետաքրքիր գլխի սկիզբ է: Ես ուրախ եմ, որ մնում եմ «Արսենալի» ընտանիքի մասնիկը: Հիմա ես ամբողջությամբ կենտրոնացած եմ թիմի հետ աշխատանքի վրա և սպասում եմ իմ վերջին հաջող մրցաշրջանին»:
Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է 17.4%-ով կամ 1.6 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով 2017 թվականի հունվարի 1-ից դրոշմանիշային վճարների սահմանմամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան (2016թ.) պատերազմից հետո անցած մեկ տարի երեք ամսվա ընթացքում բազմաթիվ ու բազմաբնույթ հոդվածներ, վերլուծություններ են գրվել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի զարգացման հնարավոր ուղիների, Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի նոր սրացման պարագայում տարածաշրջանային առաջատար խաղացողների, հատկապես Իրանի և Թուրքիայի դերի ու գործողությունների մասին։
Երևանում այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Արսենալի» հարձակվողը «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու ցանկություն է հայտնել: Սանչեսը, ում պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ լրանում է 2018 թվականին, խնդրում է բաց թողնել իրեն «Սիթի», որովհետև ուզում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում, այլ ոչ թե՝ Եվրոպայի լիգայում, որտեղ խաղալու է «Արսենալը»:
Հոգեբանի խոսքով՝ ինքնասպանությանը խթանող հանգամանք կարող են հանդիսանալ սոցիալական վիճակը, ընտանեկան հարաբերությունները, ինչպես նաև ֆինանսական և տնտեսական վիճակը: Ըստ Ռուբեն Պողոսյանի՝ գերազանցիկության սինդրոմն էլ կարող է դառնալ ինքնասպանության պատճառ: