Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 11- ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Ուկրաինայում՝ Ռովնո քաղաքում, ադրբեջանցին ծեծի է ենթարկել ուկրաինացի զինվորականի:
Որպեսզի մեր ընկերությունն աշխատեր ինքնուրույն և կարողանար իր ծախերը սեփական միջոցներով հոգալ, հաստատվեց բիզնես պլան, ըստ որի՝ ընկերությունը պետք է դրան հասներ հիմնադրման պահից հինգ տարի հետո՝ 2008 թվականին: Մեր ընկերությունն այդ կետը հաղթահարել է 2005 թվականին և այդ ժամանակվանից շահույթով է աշխատում, որն էլ ամբողջությամբ ուղղվում է ընկերության կապիտալի մեծացմանը:
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում որոշում է ընդունել երկրի կառավարության աշխատակազմերում և դրան առընթեր կառույցներում ձերբակալություններ իրականացնելու մասին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը խոստացել է, որ դաշինքն Ուկրաինային օգնություն կտրամադրի արբանյակային կապի բնագավառում։
Հուլիսի 7-ին ընտրված՝ Մոնղոլիայի նախագահ Խալմաագիյն Բաթուլգան հուլիսի 10-ին երդում է տվել Պետական մեծ խուրալի պատգամավորների, Սահմանադրական դատարանի ղեկավարի եւ կառավարության անդամների առջեւ:
ԱՄՆ-ի պետական քարտուղար Ռելս Թիլերսոնն այցով կմեկնի Քուվեյթ, Քատար եւ Սաուդյան Արաբիա՝ Պարսից ծոցի արաբական երկրների ղեկավարների հետ հանդիպման համար:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում Սպարտակ Մ.-ն 1968 թ. ծնված Լյուսյա Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաև կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Քիշնևում մասնակցեց Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հաջորդած ասուլիսում:
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 6-8-ը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան 129-րդ և 130-րդ նստաշրջաններին:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում մի շաբաթ առաջ, առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում շնագայլը հարձակվել է ամուսինների՝ 55-ամյա տղամարդու եւ նրա 51-ամյա կնոջ վրա: Դեպքը տեղի է ունեցել գյուղի տարածքում, նրանց տան մոտ: Շնագայլը կծել է կնոջը, վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել կենդանուն:
Օդեսայում սկսվել են Sea Breeze-2017 ուկրաինա-ամերիկյան ռազմա-ծովային զորավարժությունները:
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈՒ ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը:
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրականացված նոր սադրիչ գործողությունների վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակի միջոցառումներից հետո մտադիր է մեկնել Կատար:
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 7-ին, ժամը 4.50-ի սահմաններում, Գյումրիի Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 67-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում 35-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է:
Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերով երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով Տաջիկստանի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը:
Սիրիայի հարավ – արեւմուտքում ապաէսկալացման գոտու ստեղծման ռուս-ամերիկա-հորդանանյան հայաձայնությունն, Ըստ առկա տեղեկատվության՝ կատարվում է:
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ՝ կից հաղորդագրությունում նշելով, որ Ռուսաստանից ստացել են զինտեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանակը:
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին Թուրքիային դրդում է ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղում:
Հայաստանը և ԵՄ-ն ավարտել են 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների մշակումը, և վաղը Երևանում մեկնարկելու ենք այդ նույն ժամանակաշրջանի համար ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք Միասնական աջակցության շրջանակի շուրջ բանակցությունները:
Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ գերմանական կողմը սկսել է իր զորքը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու գործընթացը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթրել է «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեի նախկին կնոջ հետ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ի եզրափակիչ հանրահավաքին մասնակցել է շուրջ 1 միլիոն 600 հազար մարդ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբերի կառավարությանը հավանություն տալու վարկանիշն իջել է մինչեւ 33 տոկոսի նշագիծը:
Փրկարարները դադարեցրել են ջրամատակարարումը:
Մոսուլում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների ջախջախումն «իրաքցի ժողովրդի որդիների մեծ հաղթանակն է»:
Հնդկաստանի հյուսիսում կայծակի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի: